Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի պետի հիմնական գործառույթները՝

  1. ապահովում է հիմնադրամի թափուր պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվելիք մրցույթների իրականացումը.
  2. ապահովում է հիմնադրամի գործադիր տնօրենի կողմից նշանակվող և ազատվող անձանց ինչպես նաև ժամկետային աշխատանքային պայմանագրով ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնող անձանց անձնական գործերի վարման, հաշվառման, պահպանման, հանձնման և ընդունման աշխատանքների իրականացումը.
  3. ապահովում է հիմնադրամի աշխատանքային ծրագրերի կազմման և կատարողականների գնահատման գործընթացի, հիմնադրամի պայմանագրային աշխատողների յուրաքանչյուր կիսամյակի հավաքագրված գնահատված աշխատանքային ծրագրերի ամփոփման աշխատանքների իրականացումը.
  4. ապահովում է հիմնադրամի աշխատողների ծառայողական վկայականների և մուտքի ժամանակավոր անցագրերի տրամադրման աշխատանքների իրականացումը.
  5. ապահովում է քաղաքացիների դիմումների, դիմում-բողոքների և այլ կազմակերպություններից ստացված գրությունների պատասխանները.
  6. ապահովում է հիմնադրամի գործադիր տնօրենի հրամանների նախագծերի պատրաստման և համարակալման (հիմնադրամի աշխատակիցների արձակուրդների, գործուղումների, կարգապահական տույժերի, պարգևատրումների և այլն), ինչպես նաև զբաղեցրած պաշտոնի և աշխատավարձի մասին տեղեկանքներ տրամադրելու աշխատանքները.
  7. ապահովում է հիմնադրամի աշխատողների աշխատանքային կարգապահության վերահսկողությունը և աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրի վարման աշխատանքների իրականացումը:

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար նաև պահանջվում է՝

  1. Բարձրագույն կրթություն:
  2. Հանրային ծառայության առնվազն երեք տարվա ստաժ կամ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ կադրերի և մասնագիտական կողմնորոշման բնագավառում՝ չորս տարվա աշխատանքային ստաժ:
  3. Իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն։
  4. Համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
  • Թափուր պաշտոնը զբաղեցնելու ժամկետը սահմանվում է՝ անորոշ ժամկետով:
  • Դիմումների ընդունման ժամկետն է` 03.02.2021 – 10.02.2021 թթ.:
  • Աշխատավարձի չափը՝ 250000 ՀՀ դրամ:

Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում`

1) հանձնաժողովի անունով գրավոր դիմում` նշելով այն Թափուր տեղի անվանումը, որին հավակնում է,

2) անձնագրի պատճենը,

3) ինքնակենսագրություն,

4) Թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները (դրանց առկայության դեպքում),

5) մեկ լուսանկար`3x4 չափի,

6) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը,

7) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են զինգրքույկ,

8) տեղեկանք` ԿԱԻ-ում աշխատելու մասին (առկայության դեպքում):

Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացվում են միայն էլեկտրոնային փոստի միջոցով (էլ. փոստ՝ kznak.himnadram@gmail.com)։ Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր։

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 10.02.2021 թ.:

Մրցույթն անցկացվում է երկու փուլով` փաստաթղթային և հարցազրույց, փետրվարի 15-ին` ժամը 1500-ին, Երևան, Տիգրան Մեծի 67 հասցեում (ԿԱԻ նախկին շենք):

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 091202119 հեռախոսահամարով: