Փետրվարի 1-2-ը Սուսերամարտի մանկապատանեկան մարզադպրոցում կայացել է մարզաձևի Հայաստանի երիտասարդական առաջնությունը: Հայաստանի չեմպիոնի կոչման համար պայքարել է ավելի քան 100 մարզիկ-մարզուհի՝ Երևանից, Գյումրուց և Վանաձորից: Տղաները պայքարել են խոցասուսեր, ճկասուսեր և թրասուսեր մրցաձևերում, իսկ աղջիկները՝ խոցասուսերում և ճկասուսերում:
Ըստ մրցաձևերի մեդալակիր են դարձել.
Տղաներ
Խոցասուսեր
- Աշոտ Խալաթյան
- Գրիգոր Մնացականյան
- Գագիկ Դավթյան և Հովհաննես Մուրադյան
Ճկասուսեր
- Գրիգոր Պապոյան
- Էրիկ Կարապետյան
- Համլետ Մխոյան և Սարգիս Բալյան
Թրասուսեր
- Արմեն Խալաչյան
- Կարեն Հակոբյան
- Վահան Նազարեթյան և Տիգրան Չթեյան
Աղջիկներ
Խոցասուսեր
- Անահիտ Նավասարդյան
- Անի Դավթյան
- Օվսաննա Հարությունյան և Նանե Ժամհարյան
Ճկասուսեր
- Աիդա Ալոյան
- Անի Սիմոնյան
- Ինեսա Հովհաննիսյան և Միլենա Եսայան
Առաջնության գլխավոր մրցավար Ալիկ Նավասարդյանի խոսքով՝ մրցումների մակարդակը սպասվածից բարձր է եղել. «Առաջնությունը ցույց տվեց, որ խոստումնալից մարզիկները բավականին շատ են, ինչն անչափ ուրախալի է: Անկեղծ ասած, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված տևական դադարը հաշվի առնելով՝ սպասելիքները մեծ չէին, սակայն և՛ մասնակիցների թիվն էր ուրախացնող, և՛ մակարդակը»:
Նշենք, որ առաջնության արդյունքների հիման վրա կձևավորվի Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմը, որն առաջիկայում կանցկացնի ուսումնամարզական հավաք՝ պատրաստվելով ապրիլին Եգիպտոսում կայանալիք աշխարհի առաջնությանը: