Մրցույթի ծածկագիր. ԿԳՄՍՆ ԴՇ 1111-12007-2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պետական միջոցների հաշվին «Երևանում բարձրագույն կրթության հասանելիության ապահովում մարզաբնակ ուսանողներին» ծրագիրն իրականացնելու նպատակով հայտարարում է դրամաշնորհի հատկացման մրցույթ:
Դրամաշնորհի մրցույթն անցկացվելու է Հայաստանի Հանրապետության կառավարության 24.12.2003 թվականի թիվ 1937-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից իրավաբանական անձանց սուբսիդիաների և դրամաշնորհների հատկացման» կարգին համապատասխան:
Մրցույթի հրավերն ստանալու համար անհրաժեշտ է դիմել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ մինչև 2021 թ. փետրվարի 9-ը, ժամը 16:00 (Երևան, 0010, Վ.Սարգսյանի 3, ՀՀ կառավարության 2-րդ տուն, 6-րդ հարկ, 612 սենյակ, հեռ.՝ 010-59-96-86):
Մրցույթի ձևը և անցկացնելու կարգը, հաղթողին որոշելու կարգը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 24.12.2003 թվականի թիվ 1937-Ն որոշմամբ: