ԿԳՄՍ նախարարության մշակութային աջակցության դրամաշնորհային ծրագրով Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանում մեկնարկել է նոր կրթական ծրագիր՝ «Սպենդիարյանական վայրերով՝ Ղրիմից-Հայաստան» խորագրով: Այն նվիրված է կոմպոզիտորի ծննդյան 150-ամյակին:
Նորագույն տեխնոլոգիաների միջոցով այցելուն հնարավորություն կունենա ճամփորդելու սպենդիարյանական այն վայրերով, որտեղ տեղի են ունեցել կոմպոզիտորի կյանքի կարևորագույն իրադարձությունները:
Եռալեզու (հայերեն, ռուսերեն, անգլերեն) ծրագիրը նախատեսված է բոլոր տարիքի այցելուների, ինչպես նաև լսողության խնդիրներ ունեցող անձանց համար: