ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ և ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ ԾԻԳ ՊՀ

ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ ՀՐԱՎԵՐ
(կազմակերպության ընտրություն)

Ֆինանսավորման աղբյուր`
ՎԶՄԲ
Վարկ No. 5387-AM
ՄԶԸ Փոխառություն No. 8342-AM
Ծրագրի համարը՝ P130182

Առաջադրանքի անվանումը. «Կրթության բարելավում» վարկային ծրագրի ուսումնասիրություն և գնահատում` ներառելով ավագ դպրոցի հաճախելիության բաղադրիչը և ՆՄՀ դրամաշնորհների արդյունավետության ուսումնասիրությունը:

Հայաստանի Հանրապետությունը Համաշխարհային բանկից ստացել է ֆինանսավորում «Կրթության բարելավում» ծրագրի իրականացման համար և դրամական միջոցների մի մասը նախատեսել է օգտագործել խորհրդատվական ծառայությունների գնման նպատակով:

Խորհրդատվական ծառայությունների (Ծառայություններ) շրջանակը ներառում է «Կրթության բարելավում» վարկային ծրագրի ուսումնասիրություն և գնահատում` ներառելով ավագ դպրոցի հաճախելիության բաղադրիչը և ՆՄՀ դրամաշնորհների արդյունավետության ուսումնասիրությունը:

Ընտրված կազմակերպությունը պետք է իրականացնի հետևյալ գործողությունները.

  • Ուսումնասիրել ծրագրի զարգացման նպատակները ըստ բաղադրիչների, ինչպես նաև ծրագրի գնահատման փաստաթղթում ներառված արդյունքների շրջանակի,
  • Ըստ անհրաժեշտության ներկայացնել հետազոտության արդյունքները տարբեր հանրային միջոցառումներում:
  • Քննարկել հետազոտության արդյունքները շահեկիցների հետ: Ստացված դիտողությունների հիման վրա պատրաստել վերջնական հաշվետվություն:
  • Պատրաստել ամփոփիչ զեկույց, որը կներառի ամբողջական տվյալների վերլուծությունը, այդ թվում, եզրակացություններ: Վերջնական հաշվետվությունը պետք է հիմնված լինի սույն հետազոտության շրջանակներում իրականացված դաշտային աշխատանքների արդյունքների, ինչպես նաև <<Կրթության բարելավում>> ծրագրի շրջանակներում իրականացված այլ հետազոտությունների երկրորդային վերլուծության հիման վրա,
  • Մշակել և վերլուծել ստացված տվյալները,
  • Իրականացնել դաշտային աշխատանքներ,
  • Ձեռք բերել համաձայնություններ հետազոտությունում ընդգրկված հաստատությունների ներկայացուցիչների հետ, ինչպես նաև կրթության համակարգում բարեփոխումներ իրականացնողների հետ,
  • Մշակել պահանջվող հետազոտության գործիքները,
  • Մշակել ընտրանքները,
  • Մշակել հետազոտության մանրամասն մեթոդոլոգիան;
  • Մշակել հետազոտության իրականացման մանրամասն ժամանակացույցը,
  • Անդրադառնալ ծրագրի այն ուղղություններին, որոնք չեն ընդգրկվել հետազոտություններում,
  • Վերանայել «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում իրականացված հետազոտությունների հաշվետվությունները և իրականացնել երկրորդային վերլուծություն,
  • Ուսումնասիրել ծրագրի հետ առնչվող փաստաթղթեր (հաշվետվություններ, հուշագրեր և այլն), ձեռնարկներ և այլ նյութեր, որոնք ստեղծվել են ծրագրի շրջանակներում,

«Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ՊՀ-ն հրավիրում է իրավասու կազմակերպություններին (այսուհետ` Խորհրդատուներ)` ներկայացնելու իրենց հետաքրքրությունը տվյալ առաջադրանքը կատարելու համար: Հետաքրքրված Խորհրդատուները պետք է տրամադրեն այնպիսի տեղեկատվություն, որը ցույց կտա ծառայությունները կատարելու համար համապատասխան որակավորման և փորձի առկայությունը:

Կարճ ցանկում ընդգրկվելու չափանիշներն են.

  • Կազմակերպության ընդհանուր փորձը
  • Ուսումնասիրությունների և հետազոտությունների իրականացման փորձ,
  • Ծրագրերի գնահատման իրականացման փորձ:

Կազմակերպության հատուկ փորձը

  • Նվազագույնը 5 տարվա փորձ որակական և քանակական հետազոտությունների իրականացման ուղղությամբ:
  • Սոցիալական և կրթական ոլորտներում հետազոտական ծրագրերի իրականացման փորձ:

Կազմակերպությունը կընտրվի կազմակերպության որակավորման հիման վրա ընտրության (CQS) եղանակով` Համաշխարհային բանկի «Խորհրդատուների ընտրություն և նրանց հետ աշխատանքային պայմանագրերի կնքում ՎԶԵԲ-ի վարկերի և ՄԶԸ վարկերի և դրամաշնորհների շրջանակներում Համաշխարհային բանկի Փոխառուների կողմից հունվար 2011թ. /վերանայված հուլիս 2014 թ./ ուղեցույցի համաձայն: Համաձայն խորհրդատուի որակավորման վրա հիմնված ընտրության կարգի լավագույն որակավորում և փորձ ունեցող կազմակերպությանը կտրվի տեխնիկական և ֆինանասական առաջարկ ներկայացնելու հրավեր:

Հետաքրքրված կազմակերպությունների ուշադրությունը հրավիրվում է Համաշխարհային բանկի Խորհրդատուների ուղեցույցի 1.9 կետին` «Խորհրդատուների ընտրություն և նրանց հետ աշխատանքային պայմանագրերի կնքում ՎԶԵԲ-ի վարկերի և ՄԶԸ վարկերի և դրամաշնորհների շրջանակներում Համաշխարհային բանկի Փոխառուների կողմից հունվար 2011թ. /վերանայված հուլիս 2014 թ./ («Խորհրդատուների ուղեցույցներ»), որը սահմանում է Համաշխարհային բանկի քաղաքականությունը՝ շահերի բախման վերաբերյալ:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ստորև նշված հասցեով՝ աշխատանքային օրերին՝ հետևյալ ժամերին 11:00 - 13:00 և 14:00 - 17:00 :

Հետաքրքրության հայտերը պետք է ներկայացվեն՝ մինչև 2021թ. փետրվարի 8-ը ներառյալ, (առձեռն, փոստով կամ էլեկտրոնային փոստով) մինչև 17:00 տեղական ժամանակով, հետևյալ հասցեով.

«Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ՊՀ
ք. Երևան, Ս. Վրացյան փող. 73 , 0070, Հայաստան
էլ. Փոստ. info@cfep.am

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել վերը նշված էլեկտրոնային փոստով կամ զանգահարել`
(+37410) 57-56-90 (24) – Հանրակրթության որակի բարելավում բաղադրիչի համակարգող Լիլիթ Շավարշյանին
(+37410) 57-56-90 (27) – գնումների գլխավոր մասնագետ Վարդան Պողոսյանին
հեռախոսահամարներով: