Եվրոպայի Խորհուրդը «Արդարադատության մատչելիության խթանում՝ Արևելյան գործընկերության երկրներում խտրականության, ատելության հիմքով հանցագործությունների և ատելություն սերմանող խոսքի զոհերի համար ոչ դատական կարգով փոխհատուցման մեխանիզմների միջոցով» տարածաշրջանային ծրագրի շրջանակներում և «Ոչ ատելության խոսքին» hայասատանյան թիմի հետ համագործակցությամբ իրականացնում է «Մարդու իրավունքների կրթության միջոցով պայքար ատելության խոսքի դեմ» խորագրով առցանց անվճար դասընթացների շարքը։

Դասընթացների իրականացման նպատակն է ներկայացնել մարդու իրավունքների կրթության դերն ու նշանակությունը՝ որպես ատելության խոսքի դեմ պայքարի հիմնական հակակշիռ։

Երբ և ինչպես է իրականացվելու

Դասընթացները կիրականացվեն երկու հիմնական փուլով։

Առաջին փուլը 5 օրյա առցանց դասընթացն է, որը տեղի կունենա 2021 թվականի փետրվարի 8-ից 12-ը։ Յուրաքանչյուր օրվա դասընթացի տևողությունը կլինի 2 ժամ 30 րոպե։

Երկրոդ փուլը ոլորտի միջազգային և ազգային փորձագետների հետ թեմատիկ

հանդիպումների առցանց շարքն է, որի մասին առավել մանրամասն կտեղեկացվեն ծրագրին մասնակցության հայտ ուղարկած բոլոր հետաքրքրված անձինք։

Ովքեր կարող են դիմել

Դասընթացին կարող են դիմել Հայաստանի մարզերում բնակվող 18 տարին լրացած` հասարակական կազմակերպությունների երիտասարդական աշխատողներն ու ավագ դպրոցների հասարակագիտություն առարկա դասավանդող ուսուցիչները:

Ծրագրին դիմելու հղումը․ https://docs.google.com/forms/d/1vRzdE6C_pTt627ASwPV_5QmNZf7fgwgStsgP4FUY1Ew/ edit

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2021թ փետրվարի 1-ը։

Ծրագրի առաջին փուլին մասնակցելու հնարավորություն կտրվի 20 հայտատուի, որոնց հետ կապ կհաստատվի փետրվարի 2-ին՝ վերջնաժամկետից անմիջապես հետո։

Դասընթացի առաջին և երկրորդ փուլին հաջողությամբ մասնակցած բոլոր մասնակիցները կստանան մասնակցության վկայականներ Եվրախորհրդի կողմից։