Զորահավաքային նախապատրաստության բաժնի ավագ մասնագետ (ծածկագիր՝ 18-35.9-Մ5-1)

Հիմնական գործառույթները՝

  1. մասնակցում է Նախարարության համակարգի աշխատողների զինվորական հատուկ հաշվառման և ամրագրման աշխատանքներին.
  2. նախապատրաստում է Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցեր.
  3. մասնակցում է զորահավաքային նախապատրաստության, զորահավաքի և քաղաքացիական պաշտպանության միջոցառումների պլանավորման և իրականացման մշտադիտարկմանը.
  4. մասնակցում է զորահավաքային նախապատրաստության ծրագրերի, պլանների մշակման աշխատանքների իրականացմանը.
  5. մասնակցում է զորահավաքային պլանների կատարման և զորահավաքային ծավալման ու քաղաքացիական պաշտպանության ուսումնական վարժանքների անցկացման աշխատանքներին.
  6. մասնակցում է քաղաքացիական պաշտպանության պլանների մշակման աշխատանքներին.
  7. մասնակցում է զորահավաքային առաջադրանքների կատարումն ապահովող միջոցառումների մշակման և իրականացման աշխատանքներին.
  8. մասնակցում է Բաժնի կողմից անցկացվող միջոցառումների գաղտնիության ռեժիմի պահպանմանը.
  9. նախապատրաստում է տեղեկանքներ, զեկուցագրեր և գրություններ:

Նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար նաև պահանջվում է՝

  1. Բարձրագույն կրթություն.
  2. Հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի կազմակերպման բնագավառում` մեկ տարվա աշխատանքային ստաժ.
  3. «Քաղաքացիական պաշտպանության մասին», «Պաշտպանության մասին», «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին», «Զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի մասին», «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքների և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունա­կու­թյուն.
    4. տիրապետում է անհրաժեշտ տե­­ղեկատվությանը.
    5. ունի համակարգչով և ժամանակակից այլ տե­խ­նի­կական միջոցներով աշ­­խատելու ունա­կու­թյուն:
  • Ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու ժամկետը սահմանվում է մինչև հիմնական աշխատողի վերադարձը:
  • Դիմումների ընդունման ժամկետն է` 25.01.2021 – 27.01.2021թթ.:
  • Աշխատավարձի չափը՝ 129 634 ՀՀ դրամ:
  • Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2:

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

  • դիմում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գլխավոր քարտուղարի անունով (դիմումի ձևը կցվում է).
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի /ների/, վկայականի /ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճեները.
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները կամ համապատասխան տեղեկանք.
  • մեկ լուսանկար 3x4 սմ չափսի.
  • անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը:

Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է միայն էլեկտրոնային փոստի միջոցով (էլ. փոստ՝ management@escs.am): Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր, ժամը 0900-ից մինչև 1300-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից։

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 27.01.2021թ.:

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 010-599659 հեռախոսահամարով: