ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է մրցույթ նախարարության «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար
Տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար սահմանվում են հետևյալ պայմանները՝
Պարտադիր պայմաններ`
- ՀՀ քաղաքացիություն
- բարձրագույն կրթություն
- հանրային ծառայության առնվազն հինգ տարվա ստաժ կամ հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ արվեստի տեսություն և պատմություն, կամ արվեստաբանություն, կամ մշակութաբանություն բնագավառի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ
- իր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն /այդ թվում` ՀՀ Սահմանադրություն, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենք, ՀՀ աշխատանքային օրենսդրություն և այլ իրավական ակտեր/
- «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» պետական ոչ առևտրային կազմակերպության զարգացման հայեցակարգ, հիմնադրույթներ մշակելու կարողություն
Լրացուցիչ պայմաններ`
- առնվազն մեկ օտար լեզվի իմացություն
- ֆինանսատնտեսագիտական գործունեության իրականացման կարողություն
- աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություն
- տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն
- ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն
Մրցույթը կկայանա 2021 թվականի փետրվարի 18-ին` ժամը 10:30-ին, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում /հասցեն` ք. Երևան, Կառավարական 2-րդ մասնաշենք, Վազգեն Սարգսյան 3, 5-րդ հարկ/
Մրցույթին մասնակցել ցանկացողները նախարարություն պետք է անձամբ ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
- դիմում` մրցութային հանձնաժողովի անունով /լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս/
- մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետումը հավաստող փաստաթղթերի /դիպլոմների, վկայականների, աշխատանքային գրքույկի կամ վերջիններիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել համապատասխան մարմնից տեղեկանք/ բնօրինակները և մեկական պատճենները
- զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի բնօրինակը և պատճենը, կամ համապատասխան տեղեկանք /միայն արական սեռի անձինք/
- 3x4 սմ չափսի մեկ լուսանկար
- անձնագիրը և պատճենը
- ինքնակենսագրությունը
- դիմողի կողմից լրացված կադրերի հաշվառման թերթիկը
- տեղեկանք մշտական բնակության վայրից
- հրատարակված հոդվածների ցանկը և գիտական կոչումը հավաստող փաստաթղթերը /դրանց առկայության դեպքում/
- բնութագիր` վերջին աշխատավայրից
- «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» պետական ոչ առևտրային կազմակերպության զարգացման` դիմողի կողմից մշակված հայեցակարգ
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր, բացի շաբաթ և կիրակի օրերից, ժամը 10:00-ից մինչև 13:00-ը:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է` 29. 01. 2021 թ.,
տեղեկատու հեռ.` 010/599-659/: