ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է մրցույթ նախարարության «Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

Տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար սահմանվում են հետևյալ պայմանները՝

Պարտադիր պայմաններ`

  • ՀՀ քաղաքացիություն
  • բարձրագույն կրթություն
  • հանրային ծառայության առնվազն հինգ տարվա ստաժ կամ հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ արվեստի տեսություն և պատմություն, կամ արվեստաբանություն, կամ մշակութաբանություն բնագավառի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ
  • իր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն /այդ թվում` ՀՀ Սահմանադրություն, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենք, ՀՀ աշխատանքային օրենսդրություն և այլ իրավական ակտեր/
  • «Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության զարգացման հայեցակարգ, հիմնադրույթներ մշակելու կարողություն

Լրացուցիչ պայմաններ`

  • առնվազն մեկ օտար լեզվի իմացություն
  • ֆինանսատնտեսագիտական գործունեության իրականացման կարողություն
  • աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություն
  • տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն
  • ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն

Մրցույթը կկայանա 2021 թվականի մարտի 19-ին` ժամը 10:30-ին, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում /հասցեն` ք. Երևան, Կառավարական 2-րդ մասնաշենք, Վազգեն Սարգսյան 3, 5-րդ հարկ/

Մրցույթին մասնակցել ցանկացողները նախարարություն պետք է անձամբ ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

  • դիմում` մրցութային հանձնաժողովի անունով /լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս/
  • մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետումը հավաստող փաստաթղթերի /դիպլոմների, վկայականների, աշխատանքային գրքույկի կամ վերջիններիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել համապատասխան մարմնից տեղեկանք/ բնօրինակները և մեկական պատճենները
  • զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի բնօրինակը և պատճենը, կամ համապատասխան տեղեկանք /միայն արական սեռի անձինք/
  • 3x4 սմ չափսի մեկ լուսանկար
  • անձնագիրը և պատճենը
  • ինքնակենսագրությունը
  • դիմողի կողմից լրացված կադրերի հաշվառման թերթիկը
  • տեղեկանք մշտական բնակության վայրից
  • հրատարակված հոդվածների ցանկը և գիտական կոչումը հավաստող փաստաթղթերը /դրանց առկայության դեպքում/
  • բնութագիր` վերջին աշխատավայրից
  • «Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության զարգացման` դիմողի կողմից մշակված հայեցակարգ

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր, բացի շաբաթ և կիրակի օրերից, ժամը 14:00-ից մինչև 17:00-ը:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է` 29. 01. 2021 թ.,

տեղեկատու հեռ.` 010/599-659/: