Փորձագետը ներգրավվում է Նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության կանոնադրական խնդիրները լուծելու համար սահմանված գործառույթների և հանձնարարականների իրականացման համար:

Աշխատանքային պարտականություններն են`

1) համակարգում է պատմության և մշակույթի պահպանության ոլորտի պետական, նպատակային ու զարգացման կարճաժամկետ ծրագրերի կազմումը, առանձին միջոցառումներ և դրանց իրականացման ձևերն ու կարգերը և նպաստում դրանց իրականացմանը.

2) համակարգում է միջնաժամկետ և տարեկան բյուջետային ծախսային, Նախարարության գործունեության տարեկան ծրագրերի հայտերի կազմման աշխատանքները, առաջարկներ է ներկայացնում ըստ ոլորտի առաջնահերթությունների պետական պատվերի ձևավորման, տեղաբաշխման կազմակերպման վերաբերյալ, իրականացնում դրա կատարման վերահսկողության և արդյունքների ամփոփման գործընթացներ.

3) ուսումնասիրում և տալիս է եզրակացություն նախարարություն ներկայացվող բնակավայրերի, դրանց հատվածների միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման նյութերի վերաբերյալ։

Փորձագետին ներկայացվող պահանջներն են.

1) ՀՀ քաղաքացիություն
2) «Ճարտարապետություն» մասնագիտության գծով բարձրագույն կրթություն
3)
Հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ ծրագրով պահանջվող աշխատանքների իրականացման բնագավառում երեք տարվա աշխատանքային ստաժ
4) Ծրագրով նախատեսվող աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներ
5) Ծրագրով նախատեսվող աշխատանքների իրականացման համար որոշ հմտությունների և կարողությունների առկայություն. այդ թվում համակարգչով և ժամանակակից այլ միջոցներով աշխատելու ունակություն
6) Օտար լեզուների իմացություն


Փորձագետ ներգրավելու է ժամկետը 1/մեկ/ տարի է:

Ընտրություն կատարելու եղանակը` դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն, ինքնակենսագրականների ուսումնասիրություն, հարցազրույց:

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.

  • Դիմում նախարարության գլխավոր քարտուղարի անունով (դիմումի ձևը կցվում է),
  • տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայական(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճենները բնօրինակների հետ միասին,
  • արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները` բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
  • մեկ գունավոր լուսանկար 3X4 սմ չափսի,
  • անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը,
  • հայտարարություն նշված սահմանափակումների բացակայության մասին՝
    պաշտոնից ազատվել կամ ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու,
    «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու,
    Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:

Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային management@edu.am փոստի միջոցով
Աշխատավայրը` քաղաք Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2:
Փաստաթղթերն ընդունվում են 2021 թվականի հունվարի 13-15-ը` ժամը 14.00-18.00-ը:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 2021 թվականի հունվարի 15-ը:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել նախարարության անձնակազմի կառավարման վարչություն՝ քաղաք Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2, 2-րդ հարկ, հեռախոս` 010 599 659, էլեկտրոնային փոստի հասցեն` management@edu.am :