Փորձագետը ներգրավվում է Նախարարության ֆինանսաբյուջետային վարչության բյուջետային ծրագրավորման և վերլուծությունների բաժնի բաժնի կանոնադրական խնդիրները լուծելու համար սահմանված գործառույթների և հանձնարարականների իրականացման համար:

Աշխատանքային պարտականություններն են`

  1. Ոլորտի կազմակերպություններից և նախարարության ստորաբաժանումներից բյուջետային և ՄԺԾԾ հայտերի հավաքագրում, ստացված հայտերի ուսումնասիրություն, ամփոփում,
  2. Ոլորտի բյուջետային գործընթացի շրջանակում տարեկան բյուջետային ոչ ֆինանսական չափորոշիչների մշակման աշխատանքների կազմակերպում,
  3. Տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված ոլորտի ծրագրերի միջհոդվածային վերաբաշխման հայտերի պատրաստում,
  4. Տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված ոլորտի միջծրագրային վերաբաշխումներ կատարելու անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծերի կազմում, իրականացնում է նույն գործընթացը նաև Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին իրականացվող նպատակային ծրագրերի մասով,
  5. Նախարարության ենթակայության հաստատությունների առանձին ծրագրերի մասով պայմանագրերի կազմում,
  6. Ոլորտի տարեկան ծրագրերի գանձապետական ծախսերի նախահաշիվների, պայմանագրերի քաղվածքների մուտքագրում «CLIENT-TRESUARY» համակարգ,
  7. Նախարարության 2020 թվականի պետական բյուջեի ելքային ծրագրերի և միջոցառումների գծով արդյունքային (կատարողական) ցուցանիշների վերաբերյալ եռամսյակային և տարեկան կատարողական/վերլուծական հաշվետվությունների պատրաստում և մուտքագրում LS FINANCE էլեկտրոնային համակարգ, ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից իրականացվող ծրագրերի` նախատեսված բյուջետային հատկացումների և սահմանաքանակների չիրացման վերաբերյալ բացատրագրի կազմում, կապիտալ ծսխսերի վերաբերյալ հաշվետվությունների կազմում,
  8. Ոլորտի կազմակերպությունների ամսական կամ ընթացիկ ֆինանսավորման հայտերի և հաշվետվությունների վերլուծություն, ֆինանսավորման հայտերի պատրաստում և հաստատման ներկայացում,
  9. Համակարգի հաստատությունների տարեկան նախահաշիվների, տարիֆիկացիաների և հաստիքային ցուցակների ընդունում և ներկայացում հաստատման, առաջարկություններ է ներկայացնում դրանք հաստատելու մասին,
  10. Ընդունում է Նախարարության ենթակայության, ՀՀ կառավարության օժանդակությամբ, համագործակցությամբ և պետության մասնակցությամբ ուսումնական հաստատությունների կողմից, տարին 2 անգամ, ներկայացվող կոնտինգենտի /ուսանողների շարժի/ մասին հաշվետվություններ, ամփոփում, վերլուծում, իրականացնում հաշվարկ և վերահաշվարկ,
  11. Իրավական ակտերի նախագծերի, առաջարկությունների, եզրակացությունների, այլ փաստաթղթերի նախապատրաստում, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումների և ուղեցույցերի մշակում,
  12. Նախարարության համակարգում ֆինանսական կառավարման արդյունավետ համակարգերի առկայության, Նախարարության տրամադրության տակ գտնվող ֆինանսական միջոցների արդյունավետ օգտագործման վերաբերյալ առաջարկությունների պատրաստումը:

Փորձագետին ներկայացվող պահանջներն են.

1) ՀՀ քաղաքացիություն,

2)«Գործարարություն և վարչարարություն», «Տնտեսագիտություն» կամ «Միջազգային հարաբերություններ» մասնագիտությունների գծով բարձրագույն կրթություն

3) Հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ,

4) Ծրագրով նախատեսվող աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներ,

5) Ծրագրով նախատեսվող աշխատանքների իրականացման համար որոշ հմտությունների և կարողությունների առկայություն. այդ թվում համակարգչով և ժամանակակից այլ միջոցներով աշխատելու ունակություն

6) Օտար լեզուների իմացություն:

Փորձագետ ներգրավելու է ժամկետը 1/մեկ/ տարի է:

Ընտրություն կատարելու եղանակը` դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն, ինքնակենսագրականների ուսումնասիրություն, հարցազրույց:

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.

  • Դիմում նախարարության գլխավոր քարտուղարի անունով (դիմումի ձևը կցվում է),
  • տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայական(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճենները բնօրինակների հետ միասին,
  • արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինողժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները` բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
  • մեկ գունավոր լուսանկար 3X4 սմ չափսի,
  • անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը,
  • Հայտարարություն նշված սահմանափակումների բացակայության մասին՝
    պաշտոնից ազատվել կամ ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու,
    «
    Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու,
    Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:

Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային management@edu.am փոստի միջոցով:

Աշխատավայրը` քաղաք Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2:
Փաստաթղթերն ընդունվում են 2021 թվականի հունվարի 13-15-ը` ժամը 14.00-18.00-ը:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 2021 թվականի հունվարի 15-ը:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել նախարարության անձնակազմի կառավարման վարչություն՝ քաղաք Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2, 2-րդ հարկ, հեռախոս` 010 599 659, էլեկտրոնային փոստի հասցեն` management@edu.am :