Փորձագետը ներգրավվում է Նախարարության գնումների և հաշվապահական հաշվառման վարչության հաշվետվությունների ընդունման և վերլուծությունների բաժնի կանոնադրական խնդիրները լուծելու համար սահմանված գործառույթների և հանձնարարականների իրականացման համար:

Աշխատանքային պարտականություններն են`

  • ՊՈԱԿ-ների պետական բյուջեով հաստատված ծրագրերի ֆինանսավորում,
  • նախարարության ենթակա ՊՈԱԿ-ից ֆինանսատնտեսական արդյունքների մասին հաշվետվությունների ընդունում, ամփոփում և վերլուծում,
  • ՀՀ ֆինանսների նախարարություն է ներկայացնում «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների նպատակային և ձեռնարկատիրական գործունեության ֆինանսատնտեսական արդյունքների մասին հաշվետվություն»-ը՝ (Ձև N 4),
  • իրականացնում է ՀՀ ֆինանսների նախարարության clienttreasury գանձապետական ծրագրով, նախարարության կողմից ֆինանսավորվող կազմակերպությունների դրամական փոխանցումներ,
  • գանձապետական քաղվածքների մշակում,
  • ՀՀ ԿԳՄՍ նախարարության բյուջեով հաստատված ծրագրերի ֆինանսավորման նպատակով ժամանակացույցերի կազմում, քաղվածք պայմանագրերի մուտքագրում:

Փորձագետին ներկայացվող պահանջներն են.

1) ՀՀ քաղաքացիություն,

2) Բարձրագույն կրթություն` «Տնտեսագիտություն» (Էկոնոմիկա) և/կամ կառավարում (մենեջմենթ) և/կամ «Հաշվապահական հաշվառում» մասնագիտությունների գծով բարձրագույն կրթություն,

  1. Ծրագրով նախատեսվող աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներ,
  2. Հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում` մեկ տարվա աշխատանքային ստաժ,
  3. Ծրագրով նախատեսվող աշխատանքների իրականացման հետ կապված անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն,
  4. Համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն

5) Գրական հայերենի տիրապետում,

6) Պատասխանատվության բարձր զգացում, ճշտապահություն, տրամաբանելու և տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն:

Փորձագետ ներգրավելու ժամկետը 1 /մեկ/ տարի է:

Ընտրություն կատարելու եղանակը` դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն, ինքնակենսագրականների ուսումնասիրություն, հարցազրույց:

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.

  • Դիմում նախարարության գլխավոր քարտուղարի անունով (դիմումի ձևը կցվում է),
  • տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայական(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճենները բնօրինակների հետ միասին,
  • արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները` բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
  • մեկ գունավոր լուսանկար 3X4 սմ չափսի,
  • անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը,
  • Հայտարարություն նշված սահմանափակումների բացակայության մասին՝
    պաշտոնից ազատվել կամ ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու,
    «
    Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու,
    Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:

Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է միայն էլեկտրոնային փոստի միջոցով (էլ. փոստ՝ management@escs.am):

Աշխատավայրը` քաղաք Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2:

Փաստաթղթերն ընդունվում են 2021 թվականի հունվարի 12-14 ներառյալ` ժամը 14:00-18:00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 2021 թվականի հունվարի 14-ը:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել նախարարության անձնակազմի կառավարման վարչություն՝ քաղաք Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2, 2-րդ հարկ, հեռախոս` 010 599 659, էլեկտրոնային փոստի հասցեն` management@escs.am: