Հիմնական գործառույթները՝

  1. իրականացնում է հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների կողմից որակավորման տարակարգ ստանալու համար ներկայացված անհրաժեշտ փաստաթղթերի ընդունման, ուսուցչի որակավորման տարակարգի շնորհման թերթի լրացման, հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների որակավորման տարակարգի շնորհման հանրապետական հանձնաժողովի նիստի արձանագրությունների և նախարարի հրամանների նախագծի կազմման աշխատանքները.
  2. մասնակցում է հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների ատեստավորման գործընթացին.
  3. մասնակցում է էքստեռն ավարտական քննությունների կազմակերպման և անցկացման աշխատանքներին.
  4. մասնակցում է «Թեժ գիծ» հեռախոսակապով ստացված, ինչպես նաև Բաժին մուտք եղած քաղաքացիների դիմումների, բողոքների, հարցադրումների, առաջարկությունների քննարկումներին:

Նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար նաև պահանջվում է՝

  1. Բարձրագույն կրթություն.
  2. Հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ կրթության բնագավառում` մեկ տարվա աշխատանքային ստաժ.
  3. «Հանրակրթության մասին», «Կրթության մասին», «Նախադպրոցական կրթության մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքների և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունա­կու­թյուն.
  4. տիրապետում է անհրաժեշտ տե­­ղեկատվությանը.
    5.ունի համակարգչով և ժամանակակից այլ տե­խ­նի­կական միջոցներով աշ­­խատելու ունա­կու­թյուն:
  • Ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու ժամկետը սահմանվում է մինչև հիմնական աշխատողի վերադարձը:
  • Դիմումների ընդունման ժամկետն է` 11.01.2021 – 13.01.2021թթ.:
  • Աշխատավարձի չափը՝ 150 799 ՀՀ դրամ:
  • Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2:

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

  • դիմում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գլխավոր քարտուղարի պարտականությունները կատարողի անունով (դիմումի ձևը կցվում է).
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի /ների/, վկայականի /ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճեները.
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները կամ համապատասխան տեղեկանք.
  • մեկ լուսանկար 3x4 սմ չափսի.
  • անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը:

Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է միայն էլեկտրոնային փոստի միջոցով (էլ. փոստ՝ management@escs.am) Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր, ժամը 1400-ից մինչև 1800-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից։

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 13.01.2021թ.:

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 010-599659 հեռախոսահամարով: