Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 30-ին ընդունել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանին և փոխնախարար Կարեն Գիլոյանին։ Հանդիպմանը մասնակցել են նաև ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը և ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը:

Ինչպես տեղեկացրել է ԱՀ նախագահի աշխատակազմը, Արայիկ Հարությունյանը կարևորել է երկու ԿԳՄՍ նախարարությունների միջև ներդաշնակ և արդյունավետ աշխատանքի կազմակերպումը: Նա նշել է, որ չնայած հետպատերազմյան շրջանի դժվարություններին՝ կառավարությունը ջանք ու եռանդ չի խնայելու հանրապետությունում կրթության, գիտության, մշակույթի և սպորտի զարգացման գործում՝ ներգրավելով անհրաժեշտ միջոցներ և ստեղծելով համապատասխան պայմաններ:

Նախարար Վահրամ Դումանյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, փաստել է իր՝ առկա համագործակցությանը նոր որակ հաղորդելու պատրաստակամությունը: