Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար:

Փորձարարական-հետազոտական միավորում կրթահամալիրի տնօրենի թեկնածուին ներկայացվող պահանջները.

  • ՀՀ քաղաքացիություն,
  • բարձրագույն կրթություն,
  • գիտամանկավարժական աշխատանքի առնվազն 5 տարվա փորձ,
  • վերջին 3 տարվա ընթացքում կրթության կազմակերպման և մանկավարժական խնդիրների մասին հրապարակումներ,
  • կրթահամալիրում իրականացվող պետական այլընտրանքային՝ կրթահամալիրի մանկավարժական աշխատողների կողմից մշակվող, ներդրվող, տարածվող հեղինակային մանկավարժության ծրագրերի, կրթահամալիրի զարգացման ծրագրերի հիմնադրույթների իմացություն:

Մրցույթին մասնակցելու համար պահանջվում է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

  • դիմում կրթահամալիրի խորհրդի նախագահի անունով,
  • ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը,
  • բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը,
  • ինքնակենսագրություն,
  • հրապարակումների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթը (դրանց առկայության դեպքում),
  • կրթահամալիրի զարգացման ծրագիր:

Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են 2021 թ. հունվարի 13-ից փետրվարի 12-ը ներառյալ, ամեն օր` բացի շաբաթ և կիրակի օրերից:
Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի ըստ կարգի:

Մրցույթը տեղի կունենա 2021թ. փետրվարի 23-ին, ժամը 16:00-ին, Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, հասցե՝ ՀՀ ք. Երևան, Րաֆֆու 57, հեռ.՝ 010-74-72-46: