Երեկոյի ընթացքում հանդես կգա Արցախի, Հայաստանի, Բուլղարիայի գրողների միության անդամ, Արցախի լավագույն երիտասարդ բանաստեղծ (2012 թ.) Սոնա Համբարձումը: Բանաստեղծուհին իր հեղինակային ստեղծագործությունների միջոցով կներկայացնի Արցախն իր աչքերով և արցախյան սիրո կոլորիտը, ինչպես նաև արտասահմանյան բանաստեղծների ստեղծագործություններ՝ իր թարգմանությամբ։ Ընթերցվող բանաստեղծություններից կհնչեն նաև երաժշտական կատարումներ։

Երեկոյի ընթացքում կներկայացվի նաև «Հայաստանյան ձայներ» երաժշտական դասական նախագիծը: Կատարումներով ելույթ կունենան միջազգային և հանրապետական մրցույթների դափնեկիրներ օպերային երգչուհի Ստեֆանի Քոչարյանը, ջութակահար Նարեկ Սահակյանը և թավջութակահար Անդրանիկ Աղաջանյանը, դաշնամուր՝ Արմեն Աղաջանյան։ Կհնչեն աշխարհահռչակ երգահանների, այդ թվում՝ Կոմիտասի, Ա. Տիգրանյանի ստեղծագործություններից։

Նշենք նաև, որ «Արցախ. լռության ձայնը» խորագիրը կրող գրական-երաժշտական երեկոն՝ նվիրված է Արցախյան պատերազմում նահատակված հերոսների հիշատակին, դեկտեմբերի 25-ին՝ ժամը 18:30-ին, տեղի կունենա Ե. Չարենցի տուն-թանգարանում: