Դեկտեմբերի 24-ին՝ ժամը 14:00-ին, ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում՝ 8-րդ հարկի դահլիճում, տեղի կունենա Ղևոնդ Ալիշանի ծննդյան 200-ամյակին նվիրված շնորհանդես-միջոցառում:

Շնորհանդեսին ներկա կլինեն ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը, գրականագետներ, ոլորտի այլ մասնագետներ: Տեսակապով կմիանա նաև Վենետիկի Մխիթարյան միաբան, Հայր Վահան ծայրագույն վարդապետ Օհանյանը:

Միջոցառմանը կներկայացվի երկու շնորհանդես՝

  • ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Վենետիկի Մխիթարյան միաբան, Հայր Վահան ծայրագույն վարդապետ Օհանյանի ուսումնասիրությամբ հրատարակված Ղևոնդ Ալիշանի նամակների առաջին հատորի շնորհանդես /2-րդ և 3-դ հատորները կհրատարակվեն 2021 թվականին/:
  • ՀՀ ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհային ծրագրով Հայաստանի ամերիկյան համալսարանի «Հայ մատենագրութեան թուանշանային գրադարան» հիմնա­դրամի հետ ա­ռա­ջին ան­գամ թվայնացված Ղևոնդ Ալիշանի գիտական, գրա­կան, պատմաշխարհագրական ամբողջա­կան ժա­ռան­գու­թյան շնորհանդես: