Գավառում կայացել է Հայաստանի պաուերլիֆտինգի (ուժային եռամարտ) պատանիների առաջնությունը՝ ձգում վարժությունից, որին մասնակցել է հանրապետության մարզերի 17 թիմերի 160 մարզիկ, այդ թվում՝ զորակոչային տարիքի 34 պատանի:

Հայաստանի պաուերլիֆտինգի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարոյանի խոսքով՝ առաջնության անցկացման առաջնահերթ նպատակն էր բարձրացնել զորակոչային տարիքի պատանիների մարտական ոգին: Գ. Սարոյանը նշել է նաև, որ մրցաշարն անցել է համառ պայքարում, գրանցվել են տպավորիչ ցուցանիշներ. մասնավորապես, 44 կգ քաշային կարգում Վահե Բուդաղյանը (Հայրավանք) 110 կգ արդյունքով Հայաստանի ռեկորդ է սահմանել:

Ըստ քաշային կարգերի չեմպիոն են դարձել՝

  • 30 կգ - Գարիկ Վարդանյան (70 կգ արդյունք),
  • 36 կգ - Խաչիկ Թադևոսյան (90 կգ),
  • 40 կգ - Վանո Բուդաղյան (80 կգ),
  • 44 կգ - Վահե Բուդաղյան (110 կգ),
  • 48 կգ - Արսեն Ադիբեկյան (115 կգ),
  • 52 կգ - Վահան Բուդաղյան (140 կգ),
  • 56 կգ - Ջիվան Հովհաննիսյան (140 կգ),
  • 60 կգ - Արման Մրտեյան (170 կգ),
  • 67.5 կգ - Ալբերտ Դադիկյան (190 կգ),
  • 75 կգ - Արշակ Հայրապետյան (197 կգ),
  • 82.5 կգ - Նարեկ Հակոբյան (215 կգ),
  • 90 կգ - Նարեկ Լազարյան (180 կգ),
  • 100 կգ - Կարեն Բարսեղյան (210 կգ),
  • 110 կգ - Արսեն Սևոյան (205 կգ),
  • 125 կգ - Ռաֆայել Գրիգորյան (175 կգ):

Թիմային հաշվարկում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Հայրավանք համայնքի թիմը, երկրորդ տեղում Մարտունու թիմն է, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Գավառը: Այս առաջնությամբ Հայաստանի պաուերլիֆտինգի ֆեդերացիան ավարտել է 2020 թվականի աշխատանքները: Տարեսկզբից մարզիկները պատրաստվելու են Լեհաստանում մարտին կայանալիք աշխարհի առաջնությանը: