Դեկտեմբերի 15-18-ը Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցում անցկացվել է գնդակային հրաձգության Հայաստանի երիտասարդների առաջնությունը: Մրցաշարին մասնակցել է 60 մարզիկ՝ Երևանի հրաձգության մանկապատանեկան և Հրաձգության հանրապետական մարզադպրոցներից, Գյումրու քաղաքապետարանից, Տավուշի մարզի «Վարդանանց ասպետներ» մարզամշակութային համալիրից:
Տարվա վերջին մրցաշարում հրաձիգները բարձր արդյունքներ են գրանցել հատկապես վազող թիրախ ձևում: Մասնավորապես, Տիգրան Մանուկյանը լրացրել է ՀՀ սպորտի վարպետի թեկնածուի նորման, Գոռ Խաչատրյանը, վազող թիրախ, նորմալ վազք, 10 մ, 30+30 վարժությունում խոցելով 572 միավոր, կրկնել է ՀՀ ռեկորդը, իսկ մրցման երկրորդ օրը խառը վազք, 10 մ, 20+20 վարժությունում խոցելով 385 միավոր՝ 1 միավորով գերազանցել է ՀՀ ռեկորդը։ ՀՀՖ գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի գլխավորությամբ խորհրդի նիստն առաջնության ուժեղագույն մարզիկ է ընտրել հենց Գոռ Խաչատրյանին:
Հայաստանի երիտասարդների գնդակային հրաձգության առաջնությունում մրցանակային տեղեր են զբաղեցրել հետևյալ մարզիկները.
Օդամղիչ հրացան. 10 մ, 60 կրակոց, տղաներ
- Հայկ Բաբայան, անձնական մարզիչ՝ Անդրանիկ Այվազյան
- Նարեկ Ադամյան
- Վրեժ Թորոսյան
Օդամղիչ հրացան. 10 մ, 60 կրակոց, աղջիկներ
- Ալլա Պողոսյան, անձնական մարզիչ՝ Անդրանիկ Այվազյան
- Միլենա Պողոսյան
- Սեդա Գաբրիելյան
Օդամղիչ ատրճանակ. 10 մ, 60 կրակոց, տղաներ
- Բենիկ Խլղաթյան, անձնական մարզիչ՝ Արմեն Սիմոնյան
- Մեսրոպ Սահակյան
- Տիգրան Սուղյան
Օդամղիչ ատրճանակ. 10 մ, 60 կրակոց, աղջիկներ
- Նարե Գաբրիելյան, անձնական մարզիչ՝ Արմեն Սիմոնյան
- Գոհար Մկրտչյան
- Աննա Պողոսյան
Վազող թիրախ, նորմալ վազք, 10 մ, 30+30 կրակոց, տղաներ
- Գոռ Խաչատրյան, անձնական մարզիչ՝ Հովհաննես Մարգարյան
- Տիգրան Մանուկյան
- Ռաֆայել Մնացականյան
Վազող թիրախ, նորմալ վազք, 10 մ, 30+30 կրակոց, աղջիկներ
- Ժաննա Պողոսյան, անձնական մարզիչ՝ Ռազմիկ Մինասյան
- Արուսյակ Գրիգորյան
- Անի Սահակյան
Վազող թիրախ, խառը վազք, 10 մ, 2x20 կրակոց, տղաներ
- Գոռ Խաչատրյան, անձնական մարզիչ՝ Հովհաննես Մարգարյան
- Տիգրան Մանուկյան
- Ռաֆայել Մնացականյան
Վազող թիրախ, խառը վազք, 10 մ, 2x20 կրակոց, աղջիկներ
- Արուսյակ Գրիգորյան, անձնական մարզիչ՝ Էդվարդ Ղարիբյան
- Գոհար Հարությունյան
- Ժաննա Պողոսյան
Մրցանակային տեղ զբաղեցրած հրաձիգները և հաղթող մարզիկների անձնական մարզիչներն արժանացել են դրամական պարգևների, մարզիկները ստացել են նաև մեդալ և պատվոգիր։