Ծաղկաձորում համաճարակային բոլոր կանոնների պահպանմամբ կայացել է ՀՀ դպրոցականների շախմատի 14-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը: Օլիմպիադան կազմակերպել է Հայաստանի շախմատի ակադեմիան՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Հայկական բարեգործական ընդհանուր միության համագործակցությամբ: Եզրափակիչ փուլում մեդալային տեղերի համար պայքարել են հանրապետության 8 ուժեղագույն թիմերը՝

  • Երևանի թիվ 130 հիմնական դպրոց,
  • Երևանի թիվ 55 հիմնական դպրոց,
  • Հրազդանի թիվ 12 հիմնական դպրոց,
  • ՖՈՏՈՆ վարժարան,
  • Երևանի թիվ 181 հիմնական դպրոց,
  • Աշտարակի թիվ 4 հիմնական դպրոց,
  • Երևանի թիվ 35 հիմնական դպրոց,
  • Ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոց:

Համառ պայքարում պատվավոր առաջին հորիզոնականը զբաղեցրել է Երևանի թիվ 181 հիմնական դպրոցը: Երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար գրավել են Աշտարակի թիվ 4 և Երևանի թիվ 35 դպրոցները:

Հավելենք, որ 1/4-րդ եզրափակիչ փուլը չհաղթահարած թիմերի անդամները միջազգային գրոսմայստերներ Սմբատ Լպուտյանի և Տիգրան Հարությունյանի հետ մրցելու հնարավորություն են ստացել: