Հիմնական գործառույթները՝

1. կազմակերպում է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությանը հանձնված կազմակերպությունների գործունեության համակարգման աշխատանքները.

2. կազմակերպում է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի բնագավառների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության իրավական ակտերի նախագծերի մշակման աշխատանքները.

3. կազմակերպում և համակարգում է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի բնագավառում Հայաստանի Հանրապետության պետական քաղաքականության մշակման աշխատանքները.

4. կազմակերպում է զարգացման երկարաժամկետ և միջնաժամկետ պետական ծրագրերի մշակման, դրանց մոնիթորինգի և գնահատման աշխատանքները.

5. կազմակերպում և մասնակցում է համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետների, փորձագետների հետ կազմակերպվող խորհրդակցություններին.

6. համակարգում է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի բնագավառում միջպետական համագործակցության ծրագրերի մշակման և դրանց իրականացման կազմակերպման աշխատանքները.

8. կազմակերպում է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի բնագավառին առնչվող հարցերի վերաբերյալ միջազգային պայմանագրերի (համաձայնագրերի) մշակումն ու քննարկումը.

9. համակարգում է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի զարգացման պետական ծրագրերի մշակման և դրանց իրականացման աշխատանքները.

10. համակարգում է պետական ռազմավարական ծրագրերի շրջանակներում կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտների ծրագրերի իրականացման, կազմակերպման և մոնիթորինգի աշխատանքները.

11. կազմակերպում է քաղաքացիների դիմումներին պատասխանելու գործընթացը.

12. կազմակերպում և նախապատրաստում է նախարարության առջև դրված նպատակներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ և այլ փաստաթղթեր, ինչպես նաև մշակում է դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցներ:

Նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար նաև պահանջվում է՝

  1. «042 Իրավունք» մասնագիտության գծով բարձրագույն կրթություն.
  2. Հանրային ծառայության առնվազն երեք տարվա ստաժ կամ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ իրավունքի բնագավառում` չորս տարվա աշխատանքային ստաժ.
  3. «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Կրթության մասին», «Հանրակրթության մասին», «Նախադպրոցական կրթության մասին», «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին», «Լեզվի մասին» «Նախնական/արհեստագործական/ և միջին մասնագիտական կրթության մասին», «Հիմնադրամների մասին», «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին», «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին», «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքների, ՀՀ քաղաքացիական դատավարության, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքերի և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունա­կու­թյուն.

4) տիրապետում է անհրաժեշտ տե­­ղեկատվությանը.

5) ունի համակարգչով և ժամանակակից այլ տե­խ­նի­կական միջոցներով աշ­­խատելու ունա­կու­թյուն:

  • Ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու ժամկետը սահմանվում է մինչև հիմնական աշխատողի վերադարձը:
  • Դիմումների ընդունման ժամկետն է` 15.12.2020 – 17.12.2020թթ.:
  • Աշխատավարձի չափը՝ 256 623 ՀՀ դրամ:
  • Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2:

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

  • դիմում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գլխավոր քարտուղարի անունով (դիմումի ձևը կցվում է).
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի /ների/, վկայականի /ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճեները.
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները կամ համապատասխան տեղեկանք.
  • մեկ լուսանկար 3x4 սմ չափսի.
  • անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը:

Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է միայն էլեկտրոնային փոստի միջոցով (էլ. փոստ՝ management@escs.am):

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր, ժամը 930-ից մինչև 1230-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից։

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 17.12.2020թ.:

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 010-599659 հեռախոսահամարով: