Փորձագետը ներգրավվում է Նախարարության գնումների և հաշվապահական հաշվառման վարչության գնումների կազմակերպման բաժնի կանոնադրական խնդիրները լուծելու համար սահմանված գործառույթների և հանձնարարականների իրականացման համար:

Աշխատանքային պարտականություններն են`

  1. Մասնակցել գնումների մասին ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան պետական բյուջեով, ՀՀ կառավարության որոշումներով, ինչպես նաև այլ աղբյուրներից նախատեսված ծախսերի հաշվին ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գնման գործընթացների կազմակերպմանը և համակարգմանը;
  2. Մասնակցել պատասխանատու ստորաբաժանումների կողմից ներկայացված գնման հայտերի կազմման գնահատմանը, էլեկտրոնային PPCM համակարգի միջոցով գնման գործընթացների վերաբերյալ տվյալների մուտքագրմանը և գնման գործընթացների ստեղծմանը;
  3. Մասնակցել էլեկտրոնային ARMEPS և Eauction համակարգերով ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գնման գործընթացների կազմակերպմանը;
  4. Մասնակցել է գնահատող հանձնաժողովի քարտուղարի լիազորությունների իրականացմանը:
  5. Մասնակցել գնահատող հանձնաժողովի աշխատանքների կազմակերպմանը;
  6. Մասնակցել պատվիրատուի ղեկավարի հաստատմանը ներկայացվող գնման պայմանագրերի նախագծերի, պայմանագրերում փոփոխություններ կատարելու դեպքում համապատասխան համաձայնագրերի կազմման աշխատանքներին;
  7. Մասնակցել պատվիրատուի ղեկավարի հաստատմանը ներկայացվող գնման ընթացակարգի արձանագրությունների կազմման աշխատանքներին;
  8. Մասնակցել գնման գործընթացի արդյունքում կնքված պայմանագրերի մասին հայտարարությունների և պայմանագրերում փոփոխություններ կատարելու դեպքում՝ կնքված համաձայնագրերի մասին հայտարարությունների կազմման աշխատանքներին;
  9. Մասնակցել գնման գործընթացի արդյունքում կնքված պայմանագրերի և պայմանագրերում փոփոխություններ կատարելու դեպքում՝ կնքված համաձայնագրերի վերաբերյալ հաշվետվությունների PPCM համակարգ մուտքագրման աշխատանքներին;
  10. Մասնակցել www.gnumner.am կայքում Նախարարության, ինչպես նաև Նախարարության ենթակայությամբ գործող պատվիրատուների կողմից կատարված գնման գործընթացների վերաբերյալ տեղեկատվության հրապարակման աշխատանքներին;
  11. Մասնակցել Նախարարության ներքին աուդիտի ստորաբաժանմանը գնման գործընթացների վերաբերյալ համապատասխան տեղեկատվության տրամադրմանը, իսկ Նախարարության կայքում տեղադրելու նպատակով նաև տեղեկատվությունը հիմնավորող փաստաթղթերի ներկայացմանը;
  12. Մասնակցել Նախարարության գնումների վերաբերյալ տարեկան և եռամսյակային հաշվետվությունների կազմմանը, ինչպես նաև Նախարարության ենթակայությամբ գործող կազմակերպություններից նշված հաշվետվությունների ընդունմանը և ամփոփ ձևով կազմմանը:
  13. Մասնակցել Նախարարության ենթակայությամբ գործող կազմակերպություններին գնումների մասին ՀՀ օրենսդրության մեջ կատարվող փոփոխությունների և պարզաբանումների մասին շրջաբերականների կազմումը, իսկ հանձնարարականների դեպքում՝ վերջիններիցս համապատասխան տեղեկատվության հավաքագրմանը և ամփոփմանը: Մասնակցել Նախարարության ենթակայությամբ գործող կազմակերպությունների կողմից գնման գործընթացների կազմակերպման աշխատանքներին օժանդակմանը;
  14. Համապատասխան հանձնարարականի դեպքում մասնակցել գրությունների, տեղեկանքների, հրամանների, զեկուցագրերի, առաջարկությունների, հաշվետվությունների, եզրակացությունների նախագծերի կազմմանը;
  15. Համապատասխան հանձնարարականի դեպքում մասնակցել գնումների մասին ՀՀ օրենսդրությամբ վերապահված այլ լիազորությունների իրականացմանը:

Փորձագետին ներկայացվող պահանջներն են.

1) ՀՀ քաղաքացիություն,
2) Բարձրագույն կրթություն,
3) Բավարարում է «Գնումների մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված պահանջին,
4) հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ տվյալ բնագավառում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ.
5) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
6) Գրական հայերենի տիրապետում,
7) պատասխանատվության բարձր զգացում, ճշտապահություն, տրամա-բանելու և տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն:


Փորձագետ ներգրավելու ժամկետն է 6/վեց/ ամիս:
Ընտրություն կատարելու եղանակը` դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն, ինքնակենսագրականների ուսումնասիրու-թյուն, հարցազրույց:

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.

  • Դիմում նախարարության գլխավոր քարտուղարի անունով (դիմումի ձևը կցվում է),
  • տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայական(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճենները բնօրինակների հետ միասին,
  • արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինողժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները` բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
  • մեկ գունավոր լուսանկար 3X4 սմ չափսի,
  • անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը,
  • Հայտարարություն նշված սահմանափակումների բացակայության մասին՝
    պաշտոնից ազատվել կամ ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու,
    օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու,
    օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու,
    «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու,
    Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:

Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է միայն էլեկտրոնային փոստի միջոցով:
Աշխատավայրը` ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2,

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 09.30-12.30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 2020թ. դեկտեմբերի 11-ը ներառյալ:


Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2, 2-րդ հարկ, հեռ.` 010-599659, էլեկտրոնային փոստի հասցեն` management@escs.am )