ՀՀ Արագածոտնի մարզի «Դդմասարի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ՝ հաստատության տնօրենի թափուր պաշտոնի համար:

Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1. ՀՀ քաղաքացիությունը,
2. Բարձրագույն կրթությունը,
3. ՈՒսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիրը):

Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են՝
1. Դիմում՝ հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,
2. ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը,
3. Հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) պատճենը,
4. Տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (ներկայացնել մրցույթից առնվազն 3 օր առաջ),
5. Հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթ (դրանց առկայության դեպքում),
6. Աշխատանքային գրքույկի պատճենը,
7. Զինվորական գրքույկի պատճենը:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել դրանց բնօրինակների հետ: Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի՝ ըստ կարգի:

Փաստաթղթերի գործընթացը վերսկսվել է 2020 թ. դեկտեմբերի 11-ից մինչև 2021թ. հունվարի 9-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից 15:00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից, Դդմասարի հիմնական դպրոցում:
Մրցույթը տեղի կունենա 2021թ. հունվարի 19-ին՝ ժամը 14:00-ին, Դդմասարի հիմնական դպրոցում, Արագածոտնի մարզ, գ. Դդմասար, 1-ին փողոց, 3-րդ փակուղի, 6/2 շենք:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել դպրոցի կառավարման խորհուրդ, հեռախոս՝ 098-98-34-01: