ՀՀ Արագածոտնի մարզի «Արտենիի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ՝ հաստատության տնօրենի թափուր պաշտոնի համար:

Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1. ՀՀ քաղաքացիությունը,
2.
Բարձրագույն կրթությունը,
3.
ՈՒսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիրը):

Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են՝
1. Դիմում՝ հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,
2.
ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը,
3.
Հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) պատճենը,
4.
Տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (ներկայացնել մրցույթից առնվազն 3 օր առաջ),
5.
Հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթ (դրանց առկայության դեպքում),
6.
Աշխատանքային գրքույկի պատճենը,
7.
Զինվորական գրքույկի պատճենը:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել դրանց բնօրինակների հետ: Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի՝ ըստ կարգի:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության 2020 թ. հոկտեմբերի 10-ի N 02/09.2/27018-2020 շրջաբերականով՝ հաշվի առնելով երկրում հայտարարված ռազմական դրությունը, ժամանակավորապես կասեցվել էր ՊՈԱԿ-ների տնօրենների թափուր պաշտոնների մրցույթների իրականացման գործընթացը: Նախարարության 2020 թ. նոյեմբերի 20-ի 02/09.2/29411-2020 շրջաբերականով վերսկսվել է ՊՈԱԿ-ների տնօրենների թափուր պաշտոնների մրցույթների իրականացման գործընթացն այն կետից, որտեղից այն ընդհատվել է:

Փաստաթղթերի գործընթացը վերսկսվել է 2020 թ. նոյեմբերի 20-ից և շարունակվելու է մինչև դեկտեմբերի 3-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից 15:00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից, Արտենիի հիմնական դպրոցում:
Մրցույթը տեղի կունենա դեկտեմբերի 14-ին՝ ժամը 14:00-ին, Արագածոտնի մարզի Արտենիի հիմնական դպրոցում, հասցեն՝ Արագածավան համայնք, գ. Արտենի, Բաղրամյան 7:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել դպրոցի կառավարման խորհուրդ, հեռախոս՝ 099-44-95-00: