ՀՀ Արագածոտնի մարզի «Թալինի թիվ 2 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ՝ հաստատության տնօրենի թափուր պաշտոնի համար:

Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1.ՀՀ քաղաքացիությունը,
2.Բարձրագույն կրթությունը,
3.ՈՒսումնական հաստատության ղեկավարման իրավունքը ( հավաստագիրը):

Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են՝
1.Դիմում՝ հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,
2.ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը,
3.Հաստատության ղեկավարման իրավունքի ( հավաստագրի) պատճենը,
4.Տվյալ հաստատության զարգացման ծրագիրը ( ներկայացնել մրցույթից առնվազն 3 օր առաջ),
5.Հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթ
( դրանց առկայության դեպքում),
6.Աշխատանքային գրքույկի պատճենը,
7.Զինվորական գրքույկի պատճենը:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել դրանց բնօրինակների հետ: Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի՝ ըստ կարգի:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության 2020թ. հոկտեմբերի 10-ի N 02/09.2/27018-2020 շրջաբերականով՝ հաշվի առնելով երկրում հայտարարված ռազմական դրությունը ժամանակավորապես կասեցվել էր ՊՈԱԿ-ների տնօրենների թափուր պաշտոնների մրցույթների իրականացման գործընթացը: Նախարարության 2020թ. նոյեմբերի 20-ի 02/09.2/29411-2020 շրջաբերականով վերսկսվել է ՊՈԱԿ-ների տնօրենների թափուր պաշտոնների մրցույթների իրականացման գործընթացը այն կետից, որտեղից որ այն ընդհատվել է:

Փաստաթղթերի գործընթացը վերսկսվել է 2020թ. նոյեմբերի 20-ից և շարունակվելու է մինչև դեկտեմբերի 14-ը ամեն օր՝ ժամը 10:00-ից 15:00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից, Թալինի թիվ 2 հիմնական դպրոցում:
Մրցույթը տեղի կունենա դեկտեմբերի 23-ին՝ ժամը 14:00-ին,Արագածոտնի մարզի Թալինի թիվ 2 հիմնական դպրոցում, հասցեն՝ Արագածավան համայնք, ք. Թալին, Մյասնիկյան 17:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել դպրոցի կառավարման խորհուրդ, հեռախոս՝ 0249-2-28-13, 098-76-91-25: