ՀՀ կառավարության դեկտեմբերի 3-ին կայացած նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստվում է ՀՀ կառավարության որոշման նախագիծ՝ պատերազմին մասնակից ուսանողներին և պատերազմին մասնակցած անձանց ուսանող երեխաներին աջակցելու վերաբերյալ։ Մասնավորապես նախատեսվում է պետության կողմից տրամադրել ուսման վարձավճարի փոխհատուցում երկրորդ կիսամյակի համար։ Ուսանողների աջակցության նախագիծը պաշտոնապես կներկայացվի և կհաստատվի կառավարության առաջիկա նիստերից մեկում։