«Երևանի 197 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ` հաստատության տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար:

Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են`

1.ՀՀ քաղաքացիությունը,
2.բարձրագույն կրթությունը,
3.ուսումնական հաստատության կառավարման իրավունքը /հավաստագիր/:

Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են`

1.դիմում` հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,
2.ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը,
3.հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ պատճենը,
4.տվյալ հաստատության զարգացման ծրագիրը /ներկայացնել մրցույթից առնվազն երեք օր առաջ/,
5.հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթը /դրանց առկայության դեպքում/,
6.աշխատանքային գրքույկի պատճենը:

Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ: Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի` ըստ կարգի: Փաստաթղթերն ընդունվում են մինչև 2020 թ. դեկտեմբերի 22-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային այլ օրերից, ք. Երևան, Վիլնյուսի 59/5, հեռախոս` 010-66-64-50: Մրցույթը տեղի կունենա 2021թ. հունվարի 8-ին, ժամը 12:00-ին, Երևանի թիվ 197 հիմնական դպրոցում:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության 2020թ. հոկտեմբերի 10-ի N 02/09.2/27018-2020 շրջաբերականով՝ հաշվի առնելով երկրում հայտարարված ռազմական դրությունը ժամանակավորապես կասեցվել էր ՊՈԱԿ-ների տնօրենների թափուր պաշտոնների մրցույթների իրականացման գործընթացը: Նախարարության 2020թ. նոյեմբերի 20-ի 02/09.2/29411-2020 շրջաբերականով վերսկսվել է ՊՈԱԿ-ների տնօրենների թափուր պաշտոնների մրցույթների իրականացման գործընթացը այն կետից, որտեղից որ այն ընդհատվել է: