ՀՀ Սյունիքի մարզի «Կապանի թիվ 2 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ` հաստատության տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար:

Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են`
1.ՀՀ քաղաքացիությունը,
2.բարձրագույն կրթությունը,
3.ուսումնական հաստատության կառավարման իրավունքը /հավաստագիր/:

Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են`
1.դիմում` հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,
2.ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը,
3.հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ պատճենը,
4.տվյալ հաստատության զարգացման ծրագիրը /ներկայացնել մրցույթից առնվազն երեք օր առաջ/,
5.հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթը /դրանց առկայության դեպքում/,
6.աշխատանքային գրքույկի պատճենը:

Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ: Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի` ըստ կարգի:
ՀՀ ԿԳՄՍ նախարարության 2020թ. հոկտեմբերի 10-ի N 02/09.2/27018-2020 շրջաբերականով՝ հաշվի առնելով երկրում հայտարարված ռազմական դրությունը ժամանակավորապես կասեցվել էր ՊՈԱԿ-ների տնօրենների թափուր պաշտոնների մրցույթների իրականացման գործընթացը: Նախարարության 2020թ. նոյեմբերի 20-ի 02/09.2/29411-2020 շրջաբերականով վերսկսվել է ՊՈԱԿ-ների տնօրենների թափուր պաշտոնների մրցույթների իրականացման գործընթացը այն կետից, որտեղից որ այն ընդհատվել է:
Փաստաթղթերն ընդունվում են 2020 թ. սեպտեմբերի 23-ից մինչև հոկտեմբերի 9-ը /17 օր/: Փաստաթղթերի գործընթացը վերսկսվել է 2020թ. նոյեմբերի 20-ից և շարունակվելու է մինչև դեկտեմբերի 2-ը /13 օր/ ամեն օր՝ ժամը 10:00-ից 15:00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից, Կապանի թիվ 2 ավագ դպրոցում:
Մրցույթը տեղի կունենա 2020 թ. դեկտեմբերի 11-ին, ժամը 15:00-ին, Կապանի թիվ 2 ավագ դպրոցում: Հասցե` ք. Կապան, Մելիք-Ստեփանյան 5, հեռ.՝ 098-74-57-72: