Կայացել է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը։ 10 քաշային կարգում Հայաստանի չեմպիոնի կոչման համար պայքարել է 80 ըմբիշ։ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանի կարծիքով՝ պատերազմը և կորոնավիրուսի համավարակը չէին կարող ազդեցություն չունենալ մարզիկների վրա, ուստի ստեղծված իրավիճակում առաջնության մակարդակը բավարար է գնահատում։

«Ներկա իրավիճակը հաշվի առնելով՝ առաջնության արդյունքները բավարար եմ գնահատում։ Անակնկալներ չեն եղել, սակայն եղել են սպասելի փոփոխություններ մի շարք քաշային կարգերում։ Մինչև 74 կգ քաշային կարգերում մարզիկների խնդիր ինչ-որ առումով չունենք, սերնդափոխությունը լավ է ընթանում, սակայն ավելի բարձր քաշային կարգերում մասնակիցների թիվը չի ուրախացնում»,- ասել է Հ․ Կուրղինյանը։

Դեկտեմբերի 2-ից ազատոճային ըմբիշներն ուսումնամարզական հավաք կանցկացնեն՝ նախապատրաստվելով դեկտեմբերի 12-18-ը Բելգրադում կայանալիք Աշխարհի առաջնությանը, որն անցկացվելու է գավաթային ձևաչափով։

«Հավաքի արդյունքներով վերջնական կորոշենք, թե ովքեր կմասնակցեն Բելգրադում կայանալիք Աշխարհի առաջնությանը։ Այս պահի դրությամբ նախատեսում ենք, որ կունենանք 7-8 մասնակից, սակայն ամեն ինչ կախված է հավաքից, ըմբիշների մարզավիճակից, ինչպես նաև կորոնավիրուսի թեստերի պատասխաններից»,- ասել է հավաքականի գլխավոր մարզիչը։

Ըստ քաշային կարգերի ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի 2020 թվականի առաջնության մրցանակակիրները՝

57 կգ

1 - Արսեն Հարությունյան

2 - Կարեն Զուրաբյան

3 - Սերժիկ Մխիթարյան

3 - Վրեժ Գևորգյան

61 կգ

1 - Ռազմիկ Պապիկյան

2 - Հարություն Մանուկյան

3 - Նորիկ Հարությունյան

3 - Րաֆֆի Արտուշյան

65 կգ

1 - Վազգեն Թևանյան

2 - Գևորգ Թադևոսյան

3 - Վալոդյա Ֆրանգուլյան

3 - Մուշեղ Մկրտչյան

70 կգ

1 - Արման Անդրեասյան

2 - Նարեկ Սիրունյան

3 - Հայկ Պապիկյան

3 - Գևորգ Մխեյան

74 կգ

1 - Հրայր Ալիխանյան

2 - Վարուժան Կաջոյան

3 - Խաչատուր Պապիկյան

3 - Դավիթ Գևորգյան

79 կգ

1 - Արման Ավագյան

2 - Ռազմիկ Սիմոնյան

3 - Ազատ Կարապետյան

86 կգ

1 - Հովհաննես Մխիթարյան

2 - Համլետ Հախվերդյան

3 - Տիգրան Մկրտչյան

92 կգ

1 - Սերգեյ Սարգսյան

2 - Լաբեր Գրիգորյան

97 կգ

1 - Մարզպետ Գալստյան

2 - Կարո Խաչատրյան

3 - Տարոն Բարսեղյան

125 կգ

1 - Հովհաննես Մաղաքյան

2 - Մարտին Սիմոնյան

3 - Աշոտ Ռուշանյան