ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով սահմանվել են հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ համար հավակնորդների փաստաթղթերի ընդունման ժամկետները։

Ըստ այդմ՝ հավաստագրի համար հավակնորդները պետք է համապատասխան փաստաթղթերը ներկայացնեն ԿԳՄՍ նախարարության անձնակազմի կառավարման վարչություն` 2020թ. նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 7-ը ներառյալ, ժամը 09:00-ից 16:00-ը /բացի շաբաթ և կիրակի օրերից/։

Համաձայն հրամանի՝ 2020թ. դեկտեմբերի 15-ին նախարարի հաստատմանը կներկայացվի հավաստագրման ժամանակացույցը: