ՀՀ Արմավիրի մարզի «Լուկաշինի Հ. Ավետիսյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ` հաստատության տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար:
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են`
1.ՀՀ քաղաքացիությունը,
2.բարձրագույն կրթությունը,
3.ուսումնական հաստատության կառավարման իրավունքը /հավաստագիր/:

Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են`
1.դիմում` հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,
2.ՀՀ քաղաքացու անձնագրի և զինվորական գրքույկի պատճեները,
3.հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ պատճենը,
4.տվյալ հաստատության զարգացման ծրագիրը /ներկայացնել մրցույթից առնվազն երեք օր առաջ/,
5.հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթը /դրանց առկայության դեպքում/,
6.աշխատանքային գրքույկի պատճենը:

Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ: Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի ըստ կարգի:

ՀՀ Արմավիրի մարզի «Լուկաշինի Հ. Ավետիսյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր տեղի համար 2020թ. հոկտեմբերի 30-ին հայտարարված մրցույթը ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալի 02/09.2/27018-2020 գրությամբ կասեցվել էր՝ հաշվի առնելով հայտարարված ռազմական դրությունը և ստեղծված պատերազմական իրավիճակը:

Հիմք ընդունելով ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալի 20.11.2020թ. N02/09.2/29411-2020 գրությունը, հաշվի առնելով պատերազմական իրավիճակի ավարտը՝ «Լուկաշինի Հ. Ավետիսյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը 24.11.2020թ. կայացրել է որոշում շարունակել գործընթացն այն կետից, որտեղից որ ընդհատվել է: Քանի որ փաստաթղթերի ընդունման գործընթացը սկսվել էր ս.թ. սեպտեմբերի 22-ից և ավարտվել հոկտեմբերի 10-ին՝ մրցույթները կասեցնելու հիմքով, խորհուրդը փաստաթղթերի ընդունումը վերսկսում է նոյեմբերի 27-ից մինչև դեկտեմբերի 7-ը ներառյալ: Հասցեն` Արմավիրի մարզ, գ. Լուկաշին, Հ. Ավետիսյան փող. 37 շենք, հեռ.՝ 094-21-53-30:

Մրցույթը կկայանա 2020թ. դեկտեմբերի 16-ին, ժամը 14-00-ին՝ Լուկաշինի Հ. Ավետիսյանի անվան միջնակարգ դպրոցում: