«Երևանի թիվ 160 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ` հաստատության տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար:

Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են`
1.ՀՀ քաղաքացիությունը,
2.բարձրագույն կրթությունը,
3.ուսումնական հաստատության կառավարման իրավունքը /հավաստագիր/:

Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են`
1.դիմում` հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,
2.ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը,
3.հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ պատճենը,
4.տվյալ հաստատության զարգացման ծրագիրը /ներկայացնել մրցույթից առնվազն երեք օր առաջ/,
5.հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթը /դրանց առկայության դեպքում/,
6.աշխատանքային գրքույկի պատճենը,
7.զինվորական գրքույկի պատճենը:

Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Հիմք ընդունելով ԿԳՄՍ նախարարի 02/09 2/27018-20 09.10.2020թ.ՊՈԱԿ-ի տնօրենների և օրենսդրությամբ սահմանված մրցութային ընթացակարգով համալրվող այլ թափուր պաշտոնների մրցույթների իրականացման գործընթացի կասեցման մասին գրությունը և 10.11.2020թ.-ին պատերազմական իրավիճակի ավարտով պայմանավորված ԿԳՄՍ նախարարի առաջարկությունը, Երևանի թիվ 160 հիմնական դպրոցը նոյեմբորի 23-ից վերսկսում է տնօրենի թափուր պաշտոնի մրցույթի իրականացման գործընթացը: 2020թ. հոկտեմբերի 9-ին ՀՀ օրաթերթում տպագրվել է առաջին հայտարարությունը, երկրորդ հայտարարության տպագրումը՝ 2020թ. նոյեմբերի 27-ին: Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի` ըստ կարգի:

Փաստաթղթերն ընդունվում են 2020թ. նոյեմբերի 28-ից մինչև դեկտեմբերի 27-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից 14:00-ը, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային այլ օրերից, ք. Երևան, Ավանեսովի 10, հեռախոս` 010-47-17-00:
Մրցույթը տեղի կունենա 2021թ. հունվարի 13-ին, ժամը 12:00-ին, Երևանի թիվ 160 հիմնական դպրոցում: