Հիմնական գործառույթները՝

  1. իրականացնում է Նախարարության ներքին գործավարությունը նախարարությունում ստացված դիմումների և պաշտոնական գրությունների (կից նյութերով) մուտքագրում, ելից փաստաթղթերի թղթային և էլեկտրոնային տարբերակով առաքում` Նախարարությունում գործող էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով.
  2. իրականացնում է էլեկտրոնային և թղթային արխիվացված փաստաթղթերի և դրանց կից փաթեթների տրամադրման աշխատանքները.
  3. մասնակցում է մուտքագրված փաստաթղթերի կատարման ժամկետների նկատմամբ հսկողությանը՝ հետևելով սահմանված ժամկետներում պատասխանելու ոչ գաղտնի փաստաթղթերին, նամակներին և քաղաքացիներից ստացված դիմում-բողոքներին.
  4. մասնակցում է թղթային տարբերակով ստացված պաշտոնական գրությունների, դիմումների հիմքերի վարման աշխատանքներին.
  5. մասնակցում է Բաժնի փաստաթղթերի արխիվացման աշխատանքների կատարմանը.
  6. մասնակցում է Բաժնի աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին, իր լիազորությունների շրջանակներում, նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր և այլ գրություններ.
  7. իրականացնում է տեղեկատվության տրամադրում քաղաքացիներին ներկայացված դիմումների ընթացքի վերաբերյալ` առցանց համակարգի միջոցով:

Նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար նաև պահանջվում է՝

  1. Բարձրագույն կրթություն:
  2. Հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ փաստաթղթավարության բնագավառում` մեկ տարվա աշխատանքային ստաժ:
  3. «Արխիվային գործի մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքների, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներքին գործավարության կարգի և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացու­թյուն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունա­կու­թյուն.

4) տիրապետում է անհրաժեշտ տե­­ղեկատվությանը.

5) ունի համակարգչով և ժամանակակից այլ տե­խ­նի­կական միջոցներով աշ­­խատելու ունա­կու­թյուն.

  • Ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու ժամկետը սահմանվում է մինչև հիմնական աշխատողի վերադարձը:
  • Դիմումների ընդունման ժամկետն է` 25.11.2020 – 27.11.2020թթ.:
  • Աշխատավարձի չափը՝ 150 799 ՀՀ դրամ:
  • Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2:

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

  • դիմում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գլխավոր քարտուղարի պարտականությունները կատարողի անունով (դիմումի ձևը կցվում է),
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի /ների/, վկայականի /ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճեները,
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները կամ համապատասխան տեղեկանք,
  • մեկ լուսանկար 3x4 սմ չափսի,
  • անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը:

Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է միայն էլեկտրոնային փոստի միջոցով (էլ. փոստ՝ management@escs.am):
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր, ժամը 930-ից մինչև 1230-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից։

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 27.11.2020թ.:

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 010-599659 հեռախոսահամարով: