Փորձագետը ներգրավվում է Նախարարության ժամանակակից արվեստի վարչության կանոնադրական խնդիրները լուծելու համար սահմանված գործառույթների և հանձնարարականների իրականացման նպատակով:
Աշխատանքային պարտականություններն են`
- թատերարվեստի ոլորտի (այսուհետ` Ոլորտ) օրենսդրական և այլ նորմատիվ իրավական ակտերի նախագծերի մշակումը, Նախարարին և Գլխավոր քարտուղարին ներկայացնում է առաջարկություններ թատերարվեստի բնագավառում Հայաստանի Հանրապետության օրենսդրության կատարելագործման վերաբերյալ.
- Ոլորտումպետական մշակութային քաղաքականության նպատակով Ոլորտի պետական ոչ առևտրային կազմակերպությունների (այսուհետ` ՊՈԱԿ-ներ) սոցիալ-տնտեսական զարգացման տարեկան, միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի մշակման գործընթացը,
- Ոլորտումհայեցակարգերի ու պետական նպատակային ծրագրերի գործընթացը.
- Ոլորտի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծի մշակումը.
- Ոլորտի ՊՈԱԿ-ների համակարգումը, ոչ ֆինանսական ցուցանիշների գործունեության փաստաթղթային ուսումնասիրությունների ու վերլուծությունների աշխատանքներ.
- Ոլորտում ՊՈԱԿ-ների հետ կնքվող դրամաշնորհի, տարեկան պայմանագրերի բովանդակային դրույթների մշակման աշխատանքներ.
- Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ստեղծագործական խմբերի, մշակութային կազմակերպությունների միջև տարածաշրջանային համագործակցության և հյուրախաղային գործունեության ընդլայնման, ստեղծմանն ու զարգացմանը նպաստող ծրագրերի գործընթացը
- Ոլորտի մասնագետների պատրաստման, վերապատրաստման, վերաորակավորման վերաբերյալ առաջարկներ ներկայացնելու գործընթացը.
- մշակույթի բնագավառում իրենց վաստակով նշանավոր անձանց և արվեստագետներին պետական պարգևների, մրցանակների, պատվավոր կոչումների, գեղարվեստական խմբերին ու թատրոններին՝ ակադեմիական, վաստակավոր և ազգային կոչման, ինչպես նաև նախարարության պարգևների շնորհման առաջարկություններ ներկայացնելու գործընթացները.
- Նախարարության պատվերով իրականացվող դրամաշնորհային մշակութային ծրագրերի մրցույթի մասնակցության ապահովման աշխատաններ
- Ոլորտի ՊՈԱԿ-ների ստեղծագործական գործունեության տարեկան հաշվետվությունների և եզրակացությունների ուսումնասիրման և վերլուծության աշխատանքներ,
- Ստեղծագործական ծրագրերի բովանդակային հաշվետվության ամփոփման և եզրակացությունների կազմման աշխատանքներ,
- Պետական կազմակերպություններ ստեղծելու, վերակազմակերպելու և իր ենթակայությանը հանձնված պետական կազմակերպությունները պատմական, հասարակական-քաղաքական, մշակույթի, արվեստի, գիտության նշանավոր գործիչների և անձանց անուններով կոչելու առաջարկները ներկայացնելու գործընթացներ.
- Ոլորտին վերաբերող հիշարժան տարեթվերի և հոբելյանական ծրագրերի մշակման և կազմակերպման գործընթացը
- Հայաստանի Հանրապետությունում գործող ստեղծագործական խմբերի, ստեղծագործող անհատների և միջազգային մշակութային կազմակերպությունների միջև համագործակցության, կապերի և փոխանակումների ստեղծման ու զարգացման նպաստող ծրագրերի առաջարկություններ.
- Օտարերկրյա պետություններում Ոլորտի մշակութային համագործակցության նպատակով ստեղծագործական խմբերի, անհատ կատարողների, ստեղծագործողների հյուրախաղերի իրականացման, փառատոների, մրցույթների, վարպետության դասերի մասնակցության, ինչպես նաև համապատասխան մասնագետների գործուղման առաջարկություններ ներկայացնելու աշխատանքներ.
- Ոլորտում նպատակային պետական ծրագրերի, առանձին միջոցառումների և դրանց իրականացման ձևերի ու կարգերի վերաբերյալ առաջարկություններ, մասնակցում է դրանց մշակման և այլ աշխատանքներին.
- Ոլորտի հայեցակարգերի, ռազմավարության, Ոլորտը կարգավորող իրավական ակտերի ու Ոլորտի բնականոն գործունեությունն ապահովող չափորոշիչների, մեթոդական ցուցումների, պարզաբանումների և այլ փաստաթղթերի նախագծերի մշակման, ինչպես նաև գործող փաստաթղթերում փոփոխություններ և լրացումներ կատարելու առաջարկություններ.
- Միջազգային և հանրապետական մրցույթների, փառատոների, ինչպես նաև գիտաժողովների, համաժողովների և այլ միջոցառումների կազմակերպման ու անցկացման ծրագրերի մշակման գործընթացը
- Քաղաքացիների նամակների (դիմումների ու բողոքների) քննարկման, դրանցում արծարծված հարցերի լուծմանը նպաստող աշխատանքներ.
- Ննախատեսված ծրագրերի և միջոցառումների կատարման ընթացքի մասին հաշվետվությունների տրամադրման գործընթացը.
- Նախարարության կայքում տեղադրելու համար նախարարի տեղակալին և գլխավոր քարտուղարին՝ Վարչության կողմից իրականացվող գործառույթների վերաբերյալ տեղեկույթի տրամադրման գործընթացը.
- Մասնագիտական խորհուրդների և հանձնաժողովների աշխատանքների կազմակերպումն և համակարգումը, աշխատակարգերի մշակումը, արձանագրությունների կազմումը.
Փորձագետին ներկայացվող պահանջներն են.
- ՀՀ քաղաքացիություն,
- «Գործարարություն և վարչարարություն» կամ «Թատերական արվեստ» կամ «Երաժշտական արվեստ» կամ «Կատարողական արվեստ» մասնագիտությունների գծով բարձրագույն կրթություն
- Հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ տվյալ բնագավառում առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ.
- համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
- Գրական հայերենի տիրապետում,
- պատասխանատվության բարձր զգացում, ճշտապահություն, տրամաբանելու և տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն:
Փորձագետ ներգրավելու ժամկետն է 6 (վեց) ամիս:
Ընտրություն կատարելու եղանակը` դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն, ինքնակենսագրականների ուսումնասիրու-թյուն, հարցազրույց:
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
Դիմում նախարարության գլխավոր քարտուղարի անունով (դիմումի ձևը կցվում է),
տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայական(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճենները բնօրինակների հետ միասին,
արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինողժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները` բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
մեկ գունավոր լուսանկար 3X4 սմ չափսի,
անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը,
Հայտարարություն նշված սահմանափակումների բացակայության մասին՝
պաշտոնից ազատվել կամ ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու,
օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու,
օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու,
«Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու,
Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:
Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է միայն էլեկտրոնային փոստի միջոցով:
Աշխատավայրը` ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2,
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 14.00-17.00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 2020թ. նոյեմբերի 24-ը ներառյալ:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2, 5-րդ հարկ, հեռ.` 010-599559(659), էլեկտրոնային փոստի հասցեն` management@escs.am ):