2020 թվականի դեկտեմբերի 8-9-ը տեղի կունենա «Perspektywy Women in Tech Summit» խորագրով առցանց գագաթաժողովը (www.womenintechsummit.pl), որը Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի երկրների տեխնոլոգիական ոլորտում կին գյուտարարների, ՏՏ ուսանողուհիների, ստարտափ հիմնադիրների և բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության ներկայացուցիչների հանդիպման և կապեր հաստատելու ամենամեծ հարթակն է:
«Perspektywy Women in Tech Summit» գագաթաժողովին հանդես կգան ոլորտի աշխարհի ամենահզոր մտքի ներկայացուցիչները, ինչպիսիք են՝ Google, Facebook, Amazon, 3M, Disco, Huawei, Intel, P&G, UBS, Citi, Nike, Accenture, Fujitsu, Ericsson, TomTom, PwC և մյուսները, ինչպես նաև լեհական ընկերությունները` գլխավորապես խաղային արդյունաբերության բնագավառից: Այս հարթակում մասնակիցները հնարավորություն կունենան կապ հաստատել և զրուցել աշխարհի խոշորագույն ապրանքանիշերը ներկայացնող ավելի քան 40 գործատուների և Լեհաստանի լավագույն համալսարանների ներկայացուցիչների հետ:
Միջոցառման վերաբերյալ առավել մանրամասն տեղեկություն կներկայացվի գագաթաժողովի տեղեկատվական օրվա շրջանակում (SUMMIT INFO DAY) սույն թվականի նոյեմբերի 9-ին, ժամը՝ 13:00 (Կենտրոնական եվրոպական ժամանակով (CET)):
SUMMIT INFO DAY միջոցառմանը մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել http://polandithub.pl/info-day կայքում:
«Perspektywy Women in Tech Summit» գագաթաժողովի կոնտակտային անձը դոկտոր Անջեյ Բոբերն է (Dr. Andrzej Bober, էլ. փոստի հասցե՝ a.bober@perspektywy.pl):