Այսօր արցախցի մի խումբ երեխաներ հյուրընկալվել էին Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի վարչական շենքում:

Երևանի մետրոպոլիտենի, Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի և «Սաֆիան» ընկերության համագործակցությամբ՚ արցախցի երեխաների համար կազմակերպվել է ժամանցային միջոցառում: Տիկնիկային թատրոնի դերասանները երեխաներին ներկայացրել են Հ. Թումանյանի «Անխելք մարդը»: Ներկայացման դիտումից հետո երեխաները ծանոթացել են Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի հիմնադրման ու զարգացման պատմությունը։ Ճանաչողական շրջայց կատարելով մետրոպոլիտենի կայարաններում՝ արցախցի երեխաները գոտեպնդող նամակներ են գրել իրենց եղբայրներին, հայրերին, հորեղբայրներին և մորեղբայրներին՝ գցելով մետրոպելիտենի «Հանրապետության Հրապարակ» կայարանում տեղադրված «նամակ զինվորին» արկղի մեջ, որոնք ուղարկվելու են առաջնագիծ։

Տպավորված լինելով կազմակերպված միջոցառումից, երեխաները նշել են, որ այս օրերին, այնուհանդերձ, իրենց ամենանվիրական երազանքը՝ խաղաղության հաստատումն է ու վերադարձը հայրենիք։