2018 թվականի օգոստոսի 2-ի N 878- Ն Կառավարության որոշման Հավելվածով հաստատված «Առանձին խնդիրների իրականացման համար պետական մարմինների կողմից փորձագետի ներգրավման» Կարգով սահմանված կարգով փորձագետ ներգրավելու վերաբերյալ

Աշխատանքային պարտականություններն են՝

  1. իրականացնում է երիտասարդության բնագավառում Հայաստանի Հանրապետության օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկությունների մշակման աշխատանքները.
  2. կատարում է երիտասարդական պետական քաղաքականության մշակման ու իրականացման աշխատանքները.
  3. իրականացնում է երիտասարդության պետական ծրագրերի մշակման, միջազգային փորձի մոտարկման և տեղայնացման, մոնիթորինգի և գնահատման աշխատանքները.
  4. իրականացնում է երիտասարդների ներուժի իրացման և զարգացման համար արդյունավետ համագործակցության մեխանիզմների մշակման և կիրառման աշխատանքները.
  5. իրականացնում է երիտասարդության ոլորտին առնչվող Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և միջնաժամկետ ծախսային ծրագրի նախագծերի մշակման աշխատանքները.
  6. իրականացնում է երիտասարդների մասնակցային գործընթացների խթանմանը, հոգևոր-մշակութային, ազգային ինքնության զարգացման, իրավագիտակցության մակարդակի բարձրացմանն ուղղված աշխատանքները.
  7. իրականացնում է երիտասարդության ոլորտում ջատագովության, հանրային իրազեկման կազմակերպման աշխատանքները.
  8. իրականացնում է միջգերատեսչական պայմանագրերի, հուշագրերի մշակման աշխատանքները, օրենքով սահմանված կարգով մասնակցում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մշակման աշխատանքներին.
  9. իրականացնում է օտարերկրյա պետություններում տեղի ունեցող միջազգային երիտասարդական ծրագրերին և միջոցառումներին երիտասարդական խմբերի և անհատ երիտասարդների մասնակցությանը և միջազգային երիտասարդական համագործակցության զարգացմանն աջակցելուն ուղղված աշխատանքները.
  10. մասնակցում է հանրապետական, համահայկական, միջազգային ծրագրերի և միջոցառումների կազմակերպմանը.
  11. իրականացնում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և միջնաժամկետ ծախսային ծրագրի նախագծերի երիտասարդության ոլորտին առնչվող ծրագրերի մշակման աշխատանքները:

Փորձագետին ներկայացվող պահանջներն են.

  1. ՀՀ քաղաքացիություն.
  2. Բարձրագույն կրթություն.
  3. Հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ կրթության բնագավառում երեք տարվա աշխատանքային ստաժ.
  4. Համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
  5. Գրական հայերենի տիրապետում.
  6. Պատասխանատվության բարձր զգացում, ճշտապահություն, տրամաբանելու և տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն:

Փորձագետի ներգրավման ժամկետը սահմանվում է 1/տարի/ տարի:

Ընտրություն կատարելու եղանակը` դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն, ինքնակենսագրականների ուսումնասիրություն, հարցազրույց:

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

  • դիմում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գլխավոր քարտուղարի անունով (դիմումի ձևը կցվում է).
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթեր՝ անձնագիր, դիպլոմ /ներ/, վկայական /ներ/, աշխատանքային գրքույկ (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից).
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայական, կամ համապատասխան տեղեկանք.
  • մեկ լուսանկար 3x4 սմ չափսի:

Ի գիտություն՝ չի թույլատրվում փորձագետի համար դիմել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:

Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է միայն էլեկտրոնային փոստի միջոցով (էլ. փոստ՝ management@escs.am): Աշխատավայրը` ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2

Փաստաթղթերն ընդունվում են 2020 թվականի նոյեմբերի 2-4-ը ներառյալ, ժամը 09.00-13.00-ը:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 2020թ. նոյեմբերի 4-ը:

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 010-599659 հեռախոսահամարով: