Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու մասին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է ներքին մրցույթ՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության գլխավոր մասնագետի (ծածկագիրը` 18-35.3-Մ2-2) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության գլխավոր մասնագետի (ծածկագիրը` 18-35.3-Մ2-2) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակին կարող եք ծանոթանալ կից:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության գլխավոր մասնագետի (ծածկագիրը` 18-35.3-Մ2-2) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող ներքին մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (ք. Երևան, Կառավարական տուն N 2) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
- դիմում (ձևը լրացվում է տեղում),
- անձնագիր կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով),
- բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
- աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
- արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով,
- մեկ լուսանկար՝ 3X4 չափսի:
Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2020 թվականի հոկտեմբերի 26-ից մինչև 2020 թվականի նոյեմբերի 4-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին: Դիմումները յուրաքանչյուր աշխատանքային օր ընդունվում են ժամը 1000-ից 1230-ը և 1430-ից 1700-ը:
Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2020 թվականի նոյեմբերի 27-ին՝ ժամը 1200-ին, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության վարչական շենքում (հասցեն՝ ք. Երևան, Կառավարական տուն N 2):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2020 թվականի դեկտեմբերի 1-ին՝ ժամը 1200-ին, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Կառավարական տուն N 2):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:
Հիմնական աշխատավարձը` 212309 (երկու հարյուր տասներկու հազար երեք հարյուր ինը) ՀՀ դրամ:
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:
Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝
- Սահմանադրություն. հոդվածներ՝ 14,17,21,24,27,33,38,48,51,
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=102510 - «Քաղաքացիական ծառայության մասին» օրենք. հոդվածներ` 4,11,12,16,17,18,19,20,21,24
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=120807 - «Հանրային ծառայության մասին» օրենք. հոդվածներ՝ 3,4,6,8,9,14,31
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=141524 - «Տեղակատվության ազատության մասին» օրենք. հոդվածներ՝ 3,6,9,11,
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=1372 - «Կրթության մասին» օրենք հոդվածներ՝ 12,40,45,
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=143873 - «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենք հոդվածներ՝ 5,6,8,
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=140685 - «Լեզվի մասին օրենք, հոդվածներ՝ 1,3,4
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=121644 - Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2012
հղումը՝ http://fliphtml5.com/fumf/egdx - Ինֆորմատիկա 8-րդ դասարան։ Հանրակրթական ավագ դպրոցի ընդհանուր և հումանիտար հոսքերի համար: Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2013
Հղումը՝ http://fliphtml5.com/fumf/irey/#p=2 - «Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակությունուն, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012 թ.,
հղումը՝ http://www.parliament.am/library/books/gravor-khosq.pdf
Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում՝ https://www.gov.am/am/announcements/item/346/ հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես՝
«Խնդրի լուծում» կոմպետենցիա, հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf
«Հաշվետվությունների» մշակում» https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/6.pdf
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (հասցե՝ ք.Երևան, Կառավարական տուն N 2, հեռախոսահամար՝ 010-599 559):