«Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ը «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում «Հասարակություն, հասարակական գիտություններ» ուսումնական ոլորտի հանրակրթական առարկայական չափորոշիչների և ծրագրերի վերանայման նպատակով հայտարարում է խորհրդատուների ընտրության մրցույթ` հետևյալ ոլորտների համար. «Համաշխարհային պատմություն հիմնական դպրոցի համար», «Համաշխարհային պատմություն ավագ դպրոցի համար» և «Հայոց պատմություն / եկեղեցու պատմություն հիմնական դպրոցի համար»: Ընտրված խորհրդատուները կաշխատեն և կհամագործակցեն «Հասարակություն, հասարակական գիտություններ» աշխատանքային խմբում:

Խորհրդատուների աշխատանքային շրջանակը կներառի հետևյալ աշխատանքները.

Ուսումնասիրել`

  • Կրթության մասին ՀՀ օրենսդրությունը, հանրակրթության պետական չափորոշիչը (ՀՀ կառավարության 8 ապրիլի 2010 թվականի N439-Ն որոշում), ՀՀ որակավորումների ազգային շրջանակը (7 հուլիսի 2016 թվականի N 714-Ն ՀՀ կառավարության որոշում), հանրակրթության (1-12 դասարաններ) առարկայական չափորոշիչները և ծրագրերը, ներառյալ 10-12-րդ դասարաններում հոսքային ուսուցման ծրագրերը,
  • Հանրակրթության պետական չափորոշչի, առարկայական չափորոշիչների և ծրագրերի վերանայման կարիքների գնահատման հետազոտության հաշվետվությունը,
  • Ազգային կրթակարգի նախագիծը,
  • ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից մշակված հայեցակարգային փաստաթղթերը,
  • Հանրակրթության որակի վերաբերյալ այլ հաշվետվությունները
  1. Մշակել ուսումնական նյութերի թղթապանակ՝ փորձարկող դպրոցների համար:
  2. Իրականացնել ուսուցիչների վերապատրաստում փորձարկող դպրոցներում` փորձարկելու վերանայված առարկայական չափորոշիչները և ծրագրերը:
  3. Իրականացնել մոնիտորինգի այցեր փորձարկող դպրոցներում և ներկայացնել հաշվետվություններ:
  4. Կազմակերպել հանդիպումներ փորձարկող դպրոցների ուսուցիչների հետ:
  5. Անհրաժեշտության դեպքում վերանայել առարկայական չափորոշիչները և ծրագրերը` հիմնվելով փորձարկման արդյունքների վրա:
  6. Իրականացնել վերապատրաստողների վերապատրաստում` ներկայացնելու առարկայական չափորոշիչները և ծրագրերը դպրոցներում:
  7. Իրականացնել տեղեկատվական սեմինարներ դասագրքեր մշակողների համար:

Նկարագրված աշխատանքները նախատեսվում է իրականացնել 2020թ. հոկտեմբերից մինչև 2021թ. առաջին կիսամյակ ընկած ժամանակահատվածը:

Դիմող թեկնածուները պետք է բավարարեն փորձի և որակավորման հետևյալ պայմաններին.

  • Թեկնածուի ընդհանուր որակավորումը.
  • բարձրագույն կրթություն համապատասխան ոլորտում
  • գիտամանկավարժական հետազոտությունների իրականացման փորձ
  • Թեկնածուի ընդհանուր փորձը
  • առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային փորձ:
  • դպրոցում դասավանդման ներկա փորձ կամ վերջերս իրականացված դասավանդման փորձ:
  • Թեկնածուի հատուկ փորձը
  • Կրթական ծրագրերի մշակման/իրականացման փորձ
  • ՏՀՏ գործիքներ կիրառելու փորձ և կրթության ոլորտի, մասնավորապես ուսումնական ծրագրերի բարեփոխումներին ուղղված միջազգային փորձի և ժամանակակից միտումների լավ իմացություն:
  • Կրթական չափորոշիչների, ծրագրերի և/կամ թեստերի մշակման ուղղությամբ նախկին փորձառությունը կդիտվի որպես առավելություն

Թեկնածուների գնահատումը կիրականացվի հետևյալ կերպ.

  • ընդհանուր որակավորումը– 30 միավոր
  • ընդհանուր փորձը - 30 միավոր
  • հատուկ փորձը - 40 միավոր

Խորհրդատուների ընտրությունը կիրականացվի «Ուղեցույց. ՄԶՎԲ վարկերի և ՄԶԸ փոխառությունների և դրամաշնորհների շրջանակներում Համաշխարհային Բանկի Փոխառուի կողմից «Խորհրդատուների ընտրություն և վարձույթ» («Խորհրդատուների ուղեցույց», 2011թ. հունվար, վերանայված 2014 հուլիս)
«Անհատ խորհրդատուի ընտրություն» ընթացակարգի համաձայն»:

Դիմող թեկնածուները դիմումին կից պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.

  • ինքնակենսագրական տվյալները (CV), որը պետք է պարունակի դիմողի վերաբերյալ հետևյալ տեղեկությունը` անուն, ազգանուն, ծննդյան թիվ, կրթություն, մասնագիտացում, աշխատանքային փորձ:
  • Կրթությունը հիմնավորող փաստաթղթեր:

Համապատասխան փորձ ունեցող մասնագետները կարող են դիմել աշխատանքային օրերին «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ` ք. Երևան, Ս. Վրացյան փող. 73 հասցեով, կամ էլ. փոստով (info@cfep.am) մինչև հոկտեմբերի 26, 2020թ., ժամը 17:00-ն:

Խնդրում ենք նամակի մեջ նշել, թե վերոնշյալ որ խորհրդատվական ծառայության համար եք դիմում:

Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք դիմել վերոնշյալ հասցեով կամ 57-56-90 (24) հեռախոսահամարով: