Պատերազմական այս իրավիճակում Հայաստանի պետական բուհերը նույնպես ներգրավված են Արցախի հայրենակիցներին և բանակին աջակցելու գործում։ Բուհերի վարչական աշխատակիցներից և ուսանողներից ձևավորված կամավորական խմբերը մեկնել են Արցախ։

Բուհերը, միանալով «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» խորագրով համազգային դրամահավաք-արշավին, հանգանակություն են կատարել «Հայաստան» համահայկական հիմնադրամին.

  • Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան՝ 22 մլն դրամ
  • Երևանի պետական համալսարան՝ 20 մլն դրամ
  • Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան՝ 16 մլն 100 հազար դրամ
  • Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան՝ 15 մլն 500 հազար դրամ
  • Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան՝ 10 մլն դրամ
  • Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա՝ 5 մլն դրամ
  • Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ՝ 4 մլն դրամ
  • Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան՝ 3 մլն դրամ
  • Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան՝ 3 մլն դրամ
  • Հայաստանի ազգային ագրարային համալսարան՝ 3 մլն դրամ
  • Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան՝ 1 մլն դրամ
  • Շիրակի Մ.Նալբանդյանի անվան պետական համալսարան՝ 1 մլն 100 հազար դրամ
  • Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա՝ 1 մլն դրամ
  • Գորիսի պետական համալսարան՝ 1 մլն դրամ
  • Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ՝ 700 հազար դրամ
  • Գավառի պետական համալսարան՝ 500 հազար դրամ:

ԵՊԲՀ-ն, «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» բարեգործական հասարակական կազմակերպության հետ համատեղ, շուրջ 20 մլն դրամի դեղեր և բժշկական պարագաներ է ուղարկել Արցախ: Եվս 1 մլն դրամ Պոլիտեխնիկը փոխանցել է «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» բարեգործական ՀԿ-ին։ Դրամահավաքին իրենց անհատական նախաձեռնությամբ միացել են նաև բուհերի դասախոսական կազմը և ուսանողները: Հանգանակությունները կրում են շարունակական բնույթ: