ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը, ՀՀ կառավարության և Ռուսաստանի Սննդի ճյուղային ինստիտուտի աջակցությամբ, շարունակում է զարգացնել ՀՀ համայնքները և ներդրումներ կատարել դպրոցներում՝ չնայած ստեղծված իրավիճակին և երկրում հայտարարված ռազմական դրությանը:
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը «Դպրոցական սնունդ» ծրագրի շրջանակում իր գործընկեր Ռուսաստանի Սննդի ճյուղային ինստիտուտի հետ միասին Լոռու և Կոտայքի մարզերում սկսել է իրականացնել դպրոցների ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված ուսումնասիրություն, որի նպատակն է գնահատել դպրոցների խոհանոցների, ճաշարանների, սննդի պահեստների վիճակը և ծրագրային միջոցներ հատկացնել դրանց բարելավմանը՝ սննդի անվտանգության բոլոր նորմերին համապատասխան: