ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է բաց մրցույթ` «Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտական ազգային կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
«Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտական ազգային կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերության տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք ունեն
ա) բարձրագույն կրթություն,
բ) վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն 7 տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ,
գ) տնօրենի պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն /այդ թվում՝ ՀՀ Սահմանադրություն, աշխատանքային օրենսգիր, կրթության ոլորտի Հայաստանի Հանրապետության օրենսդրություն և այլ իրավական ակտեր/:
Հավակնորդը պարտավոր է ազատ տիրապետել առնվազն մեկ օտար լեզվի և ունենալ համակարգչային /առնվազն Word ծրագիր/ և այլ տեխնիկական միջոցներով աշխատելու հմտություն:
Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտական ազգային կենտրոնի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`
ա) գրավոր դիմում ՀՀ ԿԳ նախարարի անունով,
բ)3x4 չափի երկու լուսանկար,
գ)աշխատանքային գրքույկի և անձնագրի (կամ նույնականացման քարտի) պատճեն,
դ) ինքնակենսագրություն,
ե) բարձրագույն կրթության դիպլոմի պատճեն,
զ) կադրերի հաշվառման անձնական թերթիկ /լրացված/,
է)տեղեկանք մշտական բնակության վայրից,
ը) բնութագիր վերջին աշխատավայրից /եթե կազմակերպությունը չի լուծարվել/,
թ) զինվորական գրքույկ կամ զինապարտության մասին փաստաթուղթ,
ժ)«Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտական ազգային կենտրոնի» զարգացման ծրագիր
Մրցույթին մասնակցելու համար դիմումները /փաստաթղթերը բնօրինակներով/ ներկայացնել 2020 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 30-ը, ժամը՝ 10:00-ից 13:00-ը /բացի շաբաթ և կիրակի օրերից/ նախարարության անձնակազմի կառավարման վարչություն:
Հասցե` Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2, հեռ 59-96-59
Մրցույթը տեղի կունենա 2020 թվականի նոյեմբերի 3-ին, ժամը՝ 11:00-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում: