Զորահավաքային նախապատրաստության բաժնի ավագ մասնագետի (18-35.9-Մ5-1)

Հիմնական գործառույթները՝

  1. մասնակցում է Նախարարության համակարգի աշխատողների զինվորական հատուկ հաշվառման և ամրագրման աշխատանքներին.
  2. նախապատրաստում է Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցեր.
  3. մասնակցում է զորահավաքային նախապատրաստության, զորահավաքի և քաղաքացիական պաշտպանության միջոցառումների պլանավորման և իրականացման մշտադիտարկմանը.
  4. մասնակցում է զորահավաքային նախապատրաստության ծրագրերի, պլանների մշակման աշխատանքների իրականացմանը.
  5. մասնակցում է զորահավաքային պլանների կատարման և զորահավաքային ծավալման ու քաղաքացիական պաշտպանության ուսումնական վարժանքների անցկացման աշխատանքներին.
  6. մասնակցում է քաղաքացիական պաշտպանության պլանների մշակման աշխատանքներին.
  7. մասնակցում է զորահավաքային առաջադրանքների կատարումն ապահովող միջոցառումների մշակման և իրականացման աշխատանքներին.
  8. մասնակցում է Բաժնի կողմից անցկացվող միջոցառումների գաղտնիության ռեժիմի պահպանմանը.
  9. նախապատրաստում է տեղեկանքներ, զեկուցագրեր և գրություններ:

Նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար նաև պահանջվում է՝

  1. Բարձրագույն կրթություն.
  2. Հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի կազմակերպման բնագավառում` մեկ տարվա աշխատանքային ստաժ
  3. «Քաղաքացիական պաշտպանության մասին», «Պաշտպանության մասին», «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին», «Զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի մասին», «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքների և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացու­թյուն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունա­կու­թյուն.
  4. տիրապետում է անհրաժեշտ տե­­ղեկատվությանը.
  5. ունի համակարգչով և ժամանակակից այլ տե­խ­նի­կական միջոցներով աշ­­խատելու ունա­կու­թյուն.


Ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու ժամկետը սահմանվում է մինչև հիմնական աշխատողի վերադարձը:
Դիմումների ընդունման ժամկետն է` 29.09.2020-01.10.2020թթ.:
Աշխատավարձի չափը՝ 150 799 ՀՀ դրամ:
Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2:

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

  • դիմում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գլխավոր քարտուղարի անունով (դիմումի ձևը կցվում է),
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի
    /ների/, վկայականի /ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից /ներից) պատճեները բնօրինակների հետ միասին,
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
  • մեկ լուսանկար 3x4 սմ չափսի,
  • անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը:

Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է միայն էլեկտրոնային փոստի միջոցով (էլ. փոստ՝ management@escs.am):
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 9.00-ից մինչև 12.30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 010-599659 հեռախոսահամարով: