Պատերազմական այս իրավիճակում հայ դպրոցականները հաղթել են սեպտեմբերի 19-28-ն անցկացված Մաթեմատիկայի միջազգային 61-րդ առցանց օլիմպիադայում: Հայաստանի մասնակիցներից 2-ն արժանացել են արծաթե, 3-ը` բրոնզե մեդալների, իսկ 1-ը`գովասանագրի:
Թիմի բոլոր վեց անդամներն Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի սաներ են:
Կարագուլյան Մհեր-11-րդ դասարան, արծաթե մեդալ
Կարապետյան Հայկ-10-րդ դասարան, արծաթե մեդալ
Դիլանյան Վաչագան-12-րդ դասարան, բրոնզե մեդալ
Բաբասյան Էրիկ-11-րդ դասարան, բրոնզե մեդալ
Հովհաննիսյան Վահագն-10-րդ դասարան, բրոնզե մեդալ
Չթչյան Տիգրան-12-րդ դասարան, գովասանագիր
Թիմը ղեկավարել են ֆիզմաթ գիտությունների դոկտոր Սմբատ Գոգյանը, ՀՊՄՀ-ի դասախոս, ֆիզմաթ դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ, ֆիզմաթ գիտությունների թեկնածու Գուրգեն Ասատրյանը: Դպրոցականների հետ աշխատել է ֆիզմաթ դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ Տիգրան Մարգարյանը:
Օլիմպիադան նախատեսվում էր անցկացնել հուլիսին ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքում, բայց համավարակի պատճառով այն անցկացվել է առցանց։
Օլիմպիադային մասնակցել է աշխարհի 108 երկրի ավելի քան 600 աշակերտ: Մեդալների ընդհանուր հաշվարկով Հայաստանը զբաղեցրել է 37-րդ հորիզոնականը: