UWC Հայաստանի ազգային կոմիտեն հայտարարում է UWC քոլեջների 2021-2023 ուսումնական ժամանակահատվածի հայտադիմումների ընդունման մեկնարկի մասին։

Ընդունելությանը կարող են մասնակցել 15-17 տարեկան այն աշակերտները, որոնք ցանկանում են ստանալ բարձրակարգ միջազգային կրթություն, ձգտում են բացահայտել իրենց ներուժը, իրականություն դարձնել իրենց գաղափարները և մաս դառնալ սոցիալապես ակտիվ միջազգային համայնքի։

Հայտադիմումները ընդունվում են մինչև նոյեմբերի 15-ը: Առկա է նաև կրթաթոշակների ֆոնդ:

Համապատասխանության չափանիշներին և մանրամասներին կարող եք ծանոթանալ UWC կայքում՝ http://uwc.org, ինչպես նաև դիմել առցանց։