Ե. Չարենցի տուն-թանգարանը հանդես է գալիս նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատությունների հետ համագործակցության նոր առաջարկով, որի շրջանակում իրականացնում է Կրթական նոր ծրագիր «Արևելքը մանուկների աչքերով»:

Կրթական ծրագրի նպատակն է թանգարանում պահվող առարկաների օգնությամբ մանուկներին հաղորդակից դարձնել արևելյան մշակույթին, օգնել նրանց բացահայտելու այդ խորհրդավոր ու յուրօրինակ աշխարհը:

Ծրագրին կարող են մասնակցել 5-8 տարեկան երեխաները:

Մեկնարկը կտրվի 2020 թվականի սեպտեմբերի 26-ին:

Ցանկացողները կարող են նախապես գրանցվել՝ զանգահարելով 010 53 14 12 կամ 010 53 55 94 հեռախոսահամարներին:

Հակահամաճարակային բոլոր կանոնները պահպանվելու են։