Դրսեկության ձևով (էքստեռն) փոխադրական և ավարտական քննություններ կազմակերպելու կարգի համաձայն հիմնական կրթության վկայական և միջնակարգ կրթության ատեստատ ստանալու համար էքստեռն ավարտական քննությունների 3-րդ քննաշրջանը կազմակերպվում է հոկտեմբերի 15-ից նոյեմբերի 15-ը ներառյալ` ըստ ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հաստատած ժամանակացույցի:
Ավարտական փաստաթուղթ ստանալու համար դրսեկը կամ նրա օրինական ներկայացուցիչը դիմում է ներկայացնում Երևանի թիվ 198 ավագ դպրոցի տնօրենին:
Դիմումին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը`
1) հիմնական կրթության վկայական ստանալու համար`
ա. անձը հաստատող փաստաթուղթ,
բ. տեղեկանք նախնական կրթության մասին` առկայության դեպքում,
գ. կարգի 35-րդ կետով նախատեսված տեղեկանքը` առկայության դեպքում.
2) միջնակարգ կրթության ատեստատ ստանալու համար`
ա. անձը հաստատող փաստաթուղթ,
բ. հիմնական կրթության վկայական (բնօրինակը),
գ. կարգի 35-րդ կետով նախատեսված տեղեկանքը` առկայության դեպքում:
Էքստեռն ավարտական քննություններ հանձնող դրսեկը կամ նրա օրինական ներկայացուցիչը դիմումում նշում է, թե տվյալ քննաշրջանում քանի քննություն է ցանկանում հանձնել և որ առարկաներից:
Փաստաթղթերը ներկայացվում են մեկ անգամ` բոլոր քննաշրջանների համար:
Փաստաթղթերի ընդունումն ավարտվում է քննաշրջանը սկսվելուց 10 աշխատանքային օր առաջ:
Ինքնակրթությամբ զբաղված անձը, ցանկության դեպքում, կարող է գրավոր դիմել որևէ ավագ դպրոց` քննական առարկաներից վճարովի հիմունքներով լրացուցիչ պարապմունքներ կազմակերպելու խնդրանքով:
Երևանի թիվ 198 ավագ դպրոցի հասցեն` Երևան, Նոր Նորքի 9-րդ զանգված, Վիլնյուսի փողոց 13/1, հեռախոս` 010 667250: