ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության երաշխավորությամբ «Մաստեր Սթայլ» ՍՊԸ-ն կազմակերպում է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալ ցանկացողների համար վերապատրաստման դասընթացներ

Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար կարող է վերապատրաստվել այն անձը, ով ունի բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ:
Դասընթացի շրջանակներում քննարկելու ենք հարցաշարի հարցերը մեկառմեկ և տրամադրելու ենք թեստային տարբերակները։ Դասընթացի շրջանակներում մասնակիցներին տրամադրվելու են համապատասխան նյութեր, ուղեցույցներ, գրենական պիտույքներ:

Վերապատրաստմանը մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել`
1. դիմում` «Մաստեր Սթայլե ՍՊԸ-ի տնօրենի՝ Արթուր Սարգսյանի անունով.
2. 3x4 չափի երկու 2 լուսանկար.
3. բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը.
4. անձը հաստատող փաստաթղթի (անձնագիր, զինվորական գրքույկ, փախստականի վկայական, Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիր, կացության վկայական) պատճենը.
5. աշխատանքային գրքույկի պատճենը կամ քաղվածքը.
6. մասնագիտական գիտելիքներն ու գործնական կարողությունները հավաստող այլ փաստաթղթեր (գիտական աշխատություններ, հրապարակումներ կամ դրանց ցանկը).
7. Հայէկոնոմբանկ ԲԲԸ-ում Մաստեր Սթայլ ՍՊԸ-ի 163008180909 հաշվեհամարին փոխանցված գումարի անդորրագիրը.

Դիմումներն ընդունվում են 2020 թվականի սեպտեմբերի 9-ից սեպտեմբերի 24-ը ներառյալ` «Մաստեր Սթայլե ՍՊԸ-ում:
/ք. Երևան, Սարմենի 1, 2/1 տարածք, սենյակ 6,/ (010) 56-72-93, ամեն օր` ժամը 9:00-ից 18:00-ն:
Դասընթացների սկիզբը սեպտեմբերի 28-ից:

Վերապատրաստման դասընթացի արժեքը 80.000 դրամ է, ներառյալ` մասնակիցներին տրամադրվող ուսումնական նյութերը:
Դասընթացի անցկացման ժամերը կքննարկվեն մասնակիցներից ձևավորված խմբի հետ` նախապես:
Դասընթացները վարելու են ոլորտը կարգավորող փորձագետներ, ՀՀ օրենսդրության մասնագետներ: