Փորձագետը ներգրավվում է Նախարարության ֆինանսաբյուջետային վարչությունում կանոնադրական խնդիրները լուծելու համար սահմանված գործառույթների և հանձնարարականների իրականացման համար

Աշխատանքային պարտականություններն են`

ա) կազմել ներքին աուդիտի ռազմավարական և տարեկան ծրագրերը՝ կազմակերպության ընդհանուր գործունեության ուսումնասիրման, հիմնական ուսումնասիրման ենթակա միավորների նախանշման, ռիսկերի գնահատման, ինչպես նաև նախարարի կողմից մատնանշված խնդիրների հիման վրա,
բ) գնումների գործընթացի կազմակերպման կարգին համապատասխան ընդգրկվել ներքին աուդիտի ծառայության գնման նպատակով պատվիրատուի ղեկավարի կողմից սահմանվող մասնագիտական խումբի կազմում՝ իրականացնելով օրենսդրությամբ պատասխանատու ստորաբաժանման աշխատակիցների համար նախատեսված գործառույթները,
գ) նախարարի հանձնարարությամբ իրականացնել պետական բյուջեի ծրագրերով նախարարությանը տրամադրված հատկացումների շրջանակներում իրականացվող առանձին միջոցառումների կամ նախարարության ենթակայության կազմակերպություններում համապատասխան ուսումնասիրություններ՝ ընդգրկվելով այդ նպատակներով ստեղծվող աշխատանքային խմբերում,
դ) կատարել նախարարի կամ նախարարության գլխավոր քարտուղարի այլ հանձնարարություններ։

Փորձագետին ներկայացվող պահանջներն են.

1) ՀՀ քաղաքացիություն,
2) բարձրագույն կրթություն,
3) փորձագետը պետք է ընդգրկված լինի Լիազոր մարմնի կողմից վարվող հանրային հատվածում ներքին աուդիտ իրականացնելու համար որակավորում ունեցող կազմակերպությունների ցանկում,
4) հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ հանրային հատվածի ներքին աուդիտորի մասնագիտական գործունեության առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ.
5) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
6) գրական հայերենի տիրապետում,
7) պատասխանատվության բարձր զգացում, ճշտապահություն, տրամա-բանելու և տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն:

Փորձագետ ներգրավելու ժամկետն է 1/մեկ/ տարի:

Ընտրություն կատարելու եղանակը` դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն, ինքնակենսագրականների ուսումնասիրու-թյուն, հարցազրույց:

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.

  • Դիմում նախարարության գլխավոր քարտուղարի անունով (դիմումի ձևը կցվում է),
  • տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայական(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճենները բնօրինակների հետ միասին,
  • արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինողժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները` բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
  • մեկ գունավոր լուսանկար 3X4 սմ չափսի,
  • անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը,
  • Հայտարարություն նշված սահմանափակումների բացակայության մասին՝

- պաշտոնից ազատվել կամ ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու,
- օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու,
- օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու,
- «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու,
-Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:

Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ, կամ էլեկտրոնային փոստի միջոցով:
Աշխատավայրը` ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2,

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 14.00-17.00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 2020թ. սեպտեմբերի 22-ը ներառյալ:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2, 5-րդ հարկ, հեռ.` 010-599559, էլեկտրոնային փոստի հասցեն` management@escs.am):