Այսօր տեղի է ունեցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում նա ներկայացրել է 2020 թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում կատարված աշխատանքների ամփոփումը: Լրագրողների հետ հանդիպմանը ներկա են եղել նախարարի տեղակալները։

Նախարարն արձանագրել է, որ 2020 թ. ԿԳՄՍ նախարարության գերխնդիրը համավարակի պայմաններում ոլորտային ծրագրերի շարունակականության, կրթական, մշակութային և սպորտի ոլորտի գործընթացների կազմակերպման ապահովումն է եղել: Նշած ուղղություններով կատարված աշխատանքների վերաբերյալ տեղեկատվությունը կարող եք գտնել այս հղումով։

Մոտ մեկուկես ժամ տևած ասուլիսի ընթացքում նախարար Ա. Հարությունյանը պատասխանել է նաև ներկա շուրջ 20 լրատվամիջոցների ներկայացուցիչների ավելի քան 30 հարցերին։